Նախազգուշացում՝ վարորդներին

22.11.2018 16:11
1235

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու նախագծով վարորդների համար պարտականություն է սահմանվում ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո դուրս չգալ (չիջնել) տրանսպորտային միջոցի խցիկից (սրահից): Տրանսպորտային միջոցից վարորդի դուրս գալու դեպքում էլ ոստիկանության ծառայողի պահանջով պարտավոր է նստել տրանսպորտային միջոցի խցիկում (սրահում):

Տրանսպորտային միջոցում վարորդի մնալու պարտականությունը նախատեսվում է՝

ա) հասարակական կարգի, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով,

բ) հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով:

Վերոնշյալ նախագիծը Կառավարությունում ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսինքն, երբ ՃՈ-ն կանգնեցնում է, վարորդները պետք է մնան նստած, մինչև ոստիկանը մոտենա՞: «Այո, բայց եթե դուրս է գալիս, ոստիկանը կարող է պահանջել, որ նա մնա սրահում: Կարող է նաև չվերադառնալ, մնալ ոստիկանի մոտ կանգնած՝ նայած ինչ իրավիճակ է»,- ասաց Օսիպյանը: «Մեր պրակտիկան էնպիսին ա, որ իջնելու պրոցեսը կապվում է կոռուպցիայի հետ՝ իջանք, քայլենք, մտնենք կողքի անտառը, դուրս գանք»,- կատակեց Փաշինյանը՝ հավելելով. «Ամեն դեպքում, հարցեր կան ու պետք է շարունակենք քննարկումները, որովհետև ձեր խոսքերից ստացվում ա՝ վարորդը կարա դուրս գա, կարա դուրս չգա, ոստիկանը կարա պահանջի, կարա չպահանջի: Ես սա հանում եմ օրակարգից»:

mamul.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40