Նախիջևանում խաղարկվել է «պայմանական հակառակորդի պլանային և չնախատեսված թիրախների խոցման դրվագ». Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում է այս ուղղությամբ կրակ բացելու համար

13.09.2024 17:03
633

Վերջին օրերին Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը թիրախավորելու, կրակ բացելու համար: Եվ չնայած նրան, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ տեղեկությունները հերքել է և հիշեցրել Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ երկկողմ հետաքննության մեխանիզմներ ձևավորելու առաջարկը, ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներից մեկը զրուցել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովի հետ՝ փորձելով հասկանալ «հայկական կողմի հրադադարի խախտման» մոտիվացիան:

Ռուս վերլուծաբանը նկատել է՝ այն, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին կրակ բացելու համար, իսկ Հայաստանը հերքում է, նման իրավիճակը պրոբլեմատիկ ֆոն է ստեղծում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար:

Ինչ վերաբերում է Փաշինյանի առաջարկին, Նեյժմակովը նշել է, որ համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծումն առկա իրավիճակին չի վնասի, բայց չի կարելի դրա արդյունավետությունը գերագնահատել, հատկապես, երբ խոսքն այնպիսի պետությունների մասին է, որոնք երկար տարիներ գտնվում են կոնֆլիկտի մեջ:

«Այսինքն, եթե անգամ երկկողմ հետաքննության մեխանիզմը ձևավորվեր, մեծ հարց է՝ որքանով այն կարող էր արդյունավետ աշխատել, նվազագույնը մոտ ապագայում»,- ընդգծել է Նեյժմակովը:

Նշենք, որ Ադրբեջանը չի ընդունել Փաշինյանի այս առաջարկը:

Իսկ Հայաստանին նախիջևանյան թևում հրադադարի ռեժիմի մեջ մեղադրելու ֆոնին Ադրբեջանը Նախիջևանում տակտիկական զորավարժություններ է անցկացնում՝ հրետանային ստորաբաժանումների կողմից մարտական կրակով:

Զորավարժությունների պլանի համաձայն՝ ստորաբաժանումները կատարել են կրակային դիրքեր զբաղեցնելու, հրետանային համակարգերը մարտական կիրառման պատրաստելու և այլ առաջադրանքներ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ իրական մարտական ​​պայմաններին համապատասխան այս վարժանքների ընթացքում հրետանային ստորաբաժանումները «հայտնաբերել և ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի պլանային և ոչ պլանային կամ չնախատեսված թիրախները»:

168.am

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53