Նախնական տվյալներով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը

23.09.2018 21:28
1265

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Նախնական տվյալներով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 370 հազար 323 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.65 տոկոսը:  Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ցանկանում եմ նշել, որ սրանք դեռևս նախնական տվյալներն են, որոնք ստացվել են տարածքային ընտրական հանձնաժողովներից էլեկտրոնային եղանակով: Կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Արդյունքները ստանալուն պես՝ դրանք կեսգիշերից կսկեն հրապարակվել տեղամաս առ տեղամաս: Դրանց վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Տեղեկությունները պարբերաբար կթարմացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց Մուկուչյանը:

Նա նաև հայտնեց, որ ի տարբերություն Երևանի ավագանու նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրություններին մասնակցել է 25 հազար 97 ավել ընտրող: Երևանի ավագանու նախորդ ընտրություններին մասնակցության տոկոսը կազմել է 40.99%, այսինքն՝ քվեարկել է345 հազար 226 քաղաքացի:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 38 հազար 878 քաղաքացի կամ 45,64  տոկոսը, Ավանում՝ 18 հազար 593  քաղաքացի կամ 46,49 տոկոսը,  Արաբկիր վարչական շրջանում՝ 42 հազար 465 քաղաքացի   կամ 43,36 տոկոսը, Դավթաշենում՝ 15 հազար 361  քաղաքացի կամ 46,92  տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 37 հազար 983 քաղաքացի կամ 40,38  տոկոսը, Կենտրոնում՝ 41 հազար 318 քաղաքացի   կամ 42,83  տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 45 հազար 935 քաղաքացի  կամ 42,22  տոկոսը,  Նոր Նորք վարչական շրջանում 45 հազար 17 քաղաքացի կամ 44,52 տոկոսը, Նորք Մարաշում՝ 5 հազար 109 քաղաքացի  կամ 47,01   տոկոսը,  Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 3 հազար 767  ընտրող կամ  45,38 տոկոսը, Շենգավիթում՝  50 հազար 644 քաղաքացի կամ 44,48  տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 25 հազար 253  քաղաքացի կամ 42,81 տոկոսը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40