Մեղրու զորամասում տեղի ունեցած դեպքերն արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում էին

29.07.2019 16:48
1143

Մեղրիում  տեղակայված  զորամասերից  մեկի  զինծառայողների զորամասն ինքնակամ լքելն արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում էր:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց  ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեկրթության կենտրոնի պետ Ալիկ Սարգսյանը:

«Այդ հարցի վերաբերյալ քրեական գործը դեռևս շարունակվում է: Առաջին հերթին զորամասի հրամանատարության կողմից լուրջ թերացում կար, ինչի արդյունքում եղան համապատասխան «վիրահատական»  միջամտություններ»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ դեպքի մասնակից զինծառայողները զորամասից տեղափոխվել են այլ ստորաբաժանումներ:

Նրա խոսքով՝ այդ ամենից հետևություններ արվել են, հետևությունների հիման վրա առաջարկներ են ներկայացվել:

Ալիկ Սարգսյանը դեպքերը որակեց որպես արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում, հատկապես զինվորական կանոնադրությունների շրջանակում:

«Համագործակցության շրջանակում մենք վերջերս գտնվում էինք Պաշտպանության բանակում: Այնտեղ տարբեր զորամասերի հրամանատարներից ճշտեցի այն անձանց վերաբերյալ ինֆորմացիա, ովքեր հիմա ծառայությունը շարունակում են ՊԲ զորամասերում, ասացին, որ շատ լավ են կազմակերպում ծառայությունը: Հատկապես, հետաքրքրվել եմ այդ դեպքերի, այսպես կոչված, կազմակերպչի ծառայությունով, և ասացին, որ շատ հանգիստ ծառայում է՝ առանց որևէ խնդրի և հակաօրինական գործունեության»,- ասաց Սարգսյանը:

Մեղրիում  տեղակայված  զորամասերից  մեկի  զինծառայողներն  ինքնակամ  լքել  էին զորամասը՝  բողոքելով  իրենց  ծառայակիցներից  մեկին  այլ  զորամաս  տեղափոխելու  որոշման   դեմ։   Գնդի  սպաների  խոսքով՝  մասսայական  այս  ակցիան  կազմակերպելու  մեջ կասկածվող  զինծառայողները  պարբերաբար  աչքի  են  ընկել  ոչ  կանոնադրային պահվածքով։ 

Զորամասում գրանցված միջադեպով երկու քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ  մասի  (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը),  իսկ  մյուսը ՀՀ  ՔՕ-ի՝  375-րդ   հոդվածի 1-ին  մասի (իշխանությունը  չարաշահելը, իշխանազանցությունը  կամ  իշխանության անգործությունը)  հատկանիշներով։

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40