«Նարա-դանս»-ն էլ հանդես եկավ հաշվետու համերգով

12.06.2024 12:30
1103

2025 թվականը  հոբելյանական կլինի «Նարա-դանս» պարարվեստի ստուդիայի համար: Կլրանա կոլեկտիվի հիմնադրման  25-ամյակը: Մինչ այդ ստուդիայի սաները հղկում են իրենց պարային տեխնիկան, իսկ մարտ ամսին մայրաքաղաքում հաջողությամբ մասնակցել են «Նազանք-2024» բազմաոճ պարերի մրցույթ-փառատոնին, արժանացել երկրորդ մրցանակին:

Հունիսի 10-ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում տեղի ունեցավ  պարարվեստի ստուդիայի սաների 2024 թվականի հաշվետու համերգը:

Պարարվեստի ստուդիայի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և պարուսույց Նարինե Մովսիսյանը առաջնությունը տալիս է ազգային ավանդական պարերին: Բացառություն չէին նաև այս հաշվետու համերգին ներկայացված պարերը: Ստուդիայի սաները ներկայացրին հայկական, հնդկական, ռուսական, հունական և այլ ժողովուրդների պարեր, տեղ տրվեց նաև ժամանակակից պարերին, լատինաամերիկյան գունեղ կատարումներին:

Դահլիճում անմիջական մթնոլորտ էր, որը փոխանցվում էր հանդիսատեսին, նրանց համակում ուրախ տրամադրությամբ, քանզի շատերի երեխաներն էին բեմահարթակում: Երգային կատարումով հանդես եկավ Գագիկ Գրիգորյանը։ Իսկ երեկոն եզրափակվեց տոնական հրավառությամբ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40