Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը հին է. ՆԳՆ

07.09.2026 23:28
338

Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու կադրերը նկարահանվել են մեկ ու կես տարի առաջ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ներքի գործերի նախարարությունից։

«Տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված: Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,– նշված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ, «Իշխանություն» լրատվական տեսանյութ էր հրապարակել` նշելով, որ Նալբանդյանին բերման են ենթարկում զինված իրավապահները։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ հանձնարարել է իրավապահ մարմիններին ուսումնասիրություն կատարել գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ հաշվի առնելով նաև մամուլում հայտնված տեղեկությունները, թե Նալբանդյանն իշխանությունների «սրտի օլիգարխն է»։

Վարչապետը նշեց, թե իրեն ներվայնացնում է այն հանգամանքը, որ Նարեկ Նալբանդյանն ինքը չի հերքում իր կապը Փաշինյանի ընտանիքի հետ։ Կարճ ժամանակ անց Նալբանդյանը հայտարարություն տարածեց` նշելով, որ կապեր չունի ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ։

Նույն օրը Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու մասին տեղեկություններ տարածեցին, որի մասին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում տվեց` նշելով, որ դա հարուցվել է դեռ 2026 թվականի փետրվարի 26–ին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40