Նատալիա Բաղդասարյան. ճանապարհ դեպի թատրոն և թատրոնից դուրս

19.05.2026 10:21
655

Պտտվիր, պտտվիր կարուսել... Հեքիաթ էր... մենք այդ հեքիաթի հերոսներից ենք, ովքեր 60 տարի քայլում ենք կողք-կողքի, ծառայում միևնույն նպատակին՝ Նորին մեծություն արվեստին։

Մեր քաղաքում անցյալ դարի 60-ականներին հիմնադրվեց մի հրաշք միկրոքաղաք, որի անունը թիվ 27 գիշերօթիկ դպրոց էր, կրթօջախը ղեկավարում էր մեծանուն մանկավարժ Ավիս Էլչյանը։ Այդ դպրոցի հաստաբուն ծառերն ինչ-որ ժամանակ մատղաշ շիվեր են եղել, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։

Այսօր այդ հաստաբուն ծառերից մեկի կյանքի պատմությանն անդրադառնալու առիթ ունեք։ Նա հասցրել է խոր արմատներ ձգել Կապանի մշակութային կյանքում և Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիական թատրոնի 90-ամյա պատմության էջերում, իր գույնն ու տեսակը բերել, դարձել հետևորդն այն նվիրյալների, ովքեր թատրոնին են տվել իրենց հոգին, զգացմունքները՝ հաճախ զոհաբերելով ամեն ինչ։ Այդ սաղարթախիտ ծառն անուն ունի՝ Նատալիա Բաղդասարյան։ 1975 թ. ընդունվել է Երևանի Ժիրայր Ավետիսյանի, Վյաչեսլավ Սարուխանյանի և Իզաբելլա Գևորգյանի արվեստանոցը և գերազանցությամբ ավարտել 1978 թ.:

Թերթում ենք հիշողության էջերը՝ տեսնում շենշող, հմայիչ, կանացիությամբ լեցուն բեմական կերտվածքները, տեսնում նրա դերասանական շնորհները՝ 157 դեր, 25 բեմադրություն, փոքր էպիզոդիկ դերերից մինչև խոշոր պլանի կերպարներ, որտեղ տարբեր հերոսուհիներ մարմնավորելիս, հայելու առաջ շպարվելիս, հետնաբեմում, հերթական անգամ բեմ ելնելուց առաջ ասում է՝ հանկարծ չսայթաքես, դու այսօր ամենա-ամենան ես։ Եվ այսպես՝ երկար ու ձիգ տարիներ ամեն օր ճանապարհը նրան թատրոն է բերել։ 1987 թվականին «Բարձր կարգի դերասան»-ի կոչում է ստացել, 1991 թվականին՝ «Բեմի առաջատար վարպետ»-ի կոչում։ Նրան բախտ է վիճակվել լինել հայ բեմի մեծերի կողքին, շփվել և շնչել նույն օդը, զգալ նրանց ներկայությունը բեմում՝ Միլիտոս Ղազարյան, Գևորգ Գևորգյան, Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Մհեր Մկրտչյան, Արուսյակ Մարտիրոսյան, Անիկ Հարությունյան, Նոդիա Բաղդասարյան, Վանյա Բալայան եւ  ուրիշներ։

Առանձնահատուկ հիշարժան է Վազգեն Սարգսյանի և Նատալիա Բաղդասարյանի «Մորգանի խնամին» ներկայացման Միստր Մինթոն և Նատաշա անկրկնելի զույգի խաղը։ Եվ հենց այստեղ ուզում եմ ոգեկոչենք Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի բոլոր անցավորներին, խորին հարգանք մատուցել հնաբնակներին և այսօրվա փայլուն երիտասարդներին, թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանին և գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանին, ովքեր շարունակում են կերտել թատրոնի պատմությունը։

Առանձնահատուկ հիշենք Կամո Արզումանյանին, ով պատերազմական ծանր տարիներին իր ուսերին տարավ թատրոնը պահպանելու՝ մի ձեռքին զենքը, մյուս ձեռքին թատրոնի կյանքն անխափան պահելու գործը։ Նատալիան էլ խրամատներում, բլինդաժներում թատրոնի անձնակազմի հետ ամեն տեղ էր՝ զինվոր-դերասանուհի։

1995 թվականին իմ հրավերով նա ժամանակավոր ստանձնեց պատերազմի արհավիրքից տուժած Կապանի մշակույթի պալատի գեղմասվարի պարտականությունը և փայլուն իրականացրեց այն։ Եկան քիչ թե շատ խաղաղ տարիները, նորից թատրոնը շնչեց, նոր հնարավորությունները նորովի վերաիմաստավորելու ժամանակները նոր խնդիրներ առաջադրեցին թատրոնի առջև։ Այս ընթացքի մեջ Նատալիայի սաղարթախիտ ծառը նոր շիվեր տվեց։ Հիմնվեցին թատերական խմբեր, ստուդիաներ, «Զանգակ» հեռուստահաղորդումը։ Արվեստի պետական քոլեջում նոր բաժին բացվեց` «Դերասանական արվեստ» մասնագիտությամբ։ Բաժինը խնդիր ուներ թատրոնն ապահովել նոր պրոֆեսիոնալ կադրերով։

Դերասանի մասնագիտությունը բնական տաղանդից բացի պահանջում է կամք, տոկունություն և համառ աշխատանք։ Շատերն են ավարտում ստուդիա, ինստիտուտ, բայց քչերն են դառնում թատրոնի մարդ։ Պետք է անմնացորդ տիրապետել ստեղծագործական մթնոլորտ ձևավորելու և ապա այն թեժ պահելու արվեստին։

Մենք բոլորս վկա ենք, որ Նատալիա դերասանուհին եւ մանկավարժը լիարժեք իրականացրել և շարունակում է իրականցնել այս առաքելությունը։

Իոսիֆ Բրոդսկին ասում է. «Երբ հնարավոր չէ փրկել ողջ աշխարհը կործանումից, ես փորձում եմ փրկել գեթ մեկ մարդու, ով կփրկի աշխարհը»։

Շարունակելով ճանապարհը դեպի թատրոն և թատրոնից դուրս՝ ընդամենը մի ցանկություն ունեմ՝ շարունակիր բեմել, ստեղծագործել, կրթել, որովհետև մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս։

Շնորհավոր հոբելյանդ, սիրելիս։

 

Սուսաննա Մարտիրոսյան

Թատերական գործիչների միության անդամ, ռեժիսոր

 

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46