ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորքեր և օդուժ ուղարկել Ուկրաինա. Ստոլտենբերգ

05.04.2022 20:38
1497

Հյուսիսատլանտյան դաշինքը չի նախատեսում իր զորքերը և օդուժն ուղարկել Ուկրաինա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությանը։

«Դաշնակիցները համաձայն են, որ մենք չպետք է ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկենք Ուկրաինա և չպետք է ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ ուղարկենք Ուկրաինայի օդային տարածք»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ դաշինքը այդ դիրքորոշմանն է, քանի որ «պատասխանատու է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը կանխելու համար»։

Միևնույն ժամանակ, ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների արտգործնախարարները ապրիլի 6-7-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն, թե ինչ այլ աջակցություն կարող են ցուցաբերել Ուկրաինային։

«Իմ խնդիրն է ոչ թե խորհուրդ տալ, այլ իմ և ՆԱՏՕ-ի խնդիրն է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- հավելել է նա՝ հիշեցնելով, որ դաշինքը Կիևին տրամադրում է ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40