ՆԱՏՕ-ն հայտարարություն է ընդունել

17.02.2022 11:37
1419

Չնայած Ուկրաինայի սահմանից զորքերի մի մասի դուրսբերման վերաբերյալ Մոսկվայի հայտարարություններին, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգն ասել է, որ, ըստ ամենայնի, ռուսական ներկայության ուժեղացումը շարունակվում է, գրում է Ամերիկայի ձայնը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, ուժեղացնում է իր դիրքերը Ուկրաինայի սահմանների մոտ։

Ընդ որում, մեկ օր առաջ Մոսկվան հայտարարել էր, որ դուրս է բերում զորքերի մի մասը Ուկրաինայի հետ սահմանից:

Յենս Ստոլթենբերգը չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ լարվածության նվազումը դեռևս տեսանելի չէ: Ընդհակառակը, թվում է, որ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունն այնտեղ, պնդում է Ստոլթենբերգը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանը հայտարարել էր, որ զորավարժություններից հետո դուրս է բերում զորքերի մի մասը Ուկրաինայի հետ սահմանից՝ չհստակեցնելով, թե որքան զորք է դուրս բերվում։

Սակայն արեւմտյան երկրները թերահավատորեն են վերաբերվում այս հայտարարություններին։ Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ հաստատել ռուսական պնդումները։

Չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, Բրյուսելում կայացավ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի շրջանակում ընդունվեց պաշտոնական հայտարարություն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դաշինքը հայտարարել է «անհանգստություն Ուկրաինայի և Բելառուսի սահմանին ռուսական ռազմական ուժերի լայնածավալ, անհիմն և չարդարացված կուտակման կապակցությամբ»:

«Մենք խստորեն կոչ ենք անում Ռուսաստանին ընտրել դիվանագիտության ուղին, անհապաղ դադարեցնել կուտակումը և դուրս բերել ուժերը Ուկրաինայից՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների: Մենք հավատարիմ ենք մնում Ռուսաստանի նկատմամբ մեր երկկողմանի մոտեցմանը. ուժեղ պաշտպանողականություն և զսպում բաց երկխոսության հետ համատեղ»,- ասված է նախարարների հայտարության մեջ։

Դաշինքը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի գործողությունները վտանգ են ներկայացնում եվրատլանտյան անվտանգությանը, ինչի պատճառով ՆԱՏՕ-ն «հավելյալ ցամաքային, ծովային և օդային ուժեր է տեղակայում Դաշինքի արևելյան հատվածում»։ «Մենք բարձրացնում ենք մեր ուժերի մարտունակությունը: Մեր միջոցառումները եղել և մնում են կանխարգելիչ, համաչափ և ոչ էսկալացիոն: Մենք պատրաստ ենք էլ ավելի ամրապնդել մեր պաշտպանական և զսպող դիրքերը՝ բոլոր չնախատեսված հանգամանքներին արձագանքելու համար»,- նշել է դաշինքը։

«Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա Ուկրաինայի դեմ կունենա հսկայական հետևանքներ և մեծ գին կունենա: ՆԱՏՕ-ն կշարունակի սերտորեն համագործակցել համապատասխան շահագրգիռ կողմերի և այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ», – ընդգծել է դաշինքը և հավելել, որ ՆԱՏՕ-ն և դաշնակիցները դեռ նախընտրում են դիվանագիտությունը և երկխոսությունը Ռուսաստանի հետ Եվրատլանտյան անվտանգության հարցերը քննարկելիս:

«Մենք աջակցում ենք այս բոլոր ջանքերին, նորմանդական ձևաչափում մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք մասնակցել Լեհաստանի կողմից որպես ԵԱՀԿ գործող նախագահ Լեհաստանի նախաձեռնած եվրոպական անվտանգության նորացված երկխոսությանը: Մենք առարկայական առաջարկներ ենք արել Ռուսաստանին Եվրատլանտյան տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության ամրապնդման համար և սպասում են պատասխանի», ասված է հայտարարության մեջ:

«Մենք բազմիցս առաջարկել և շարունակում ենք առաջարկել հետագա երկխոսություն Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակներում և պատրաստ ենք միանալ դրան: Կոչ ենք անում Ռուսաստանին փոխադարձ քայլեր ձեռնարկել և ընտրել դիվանագիտությունը և ապա` դե-էսկալացիան»,- նշում են նախարարները։

www.lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40