ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԶՐՊԱՐՏԵԼ Է «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ. ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃՌԵՑ

11.06.2020 14:12
1530

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ՀՀ առաջին ատյանի դատարանը բավարարել է ընկերության հայցն ընդդեմ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին:

Հիշեցնենք, որ Նազելի Վարդանյանը, ով ընդգրկված էր ՀՀ վարչապետի որոշմամբ 2018թ. ստեղված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբում, խմբի անդամների 2018թ. նոյեմբերին կայացած հրապարակային քննարկման ընթացքում «Լիդիան Արմենիայի»  հասցեին հնչեցրել էր իրականությանը չհամապատասխանող, կեղծ հայտարարություններ, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանք, որոնք դատարանը համարեց զրպարտություն:

Դատարանը եզրահանգել է, որ «…բնապահպան փորձագետի դեպքում պատասխանատվության աստիճանը առավել մեծ է, քանի որ հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ, բարեխիղճ և զուսպ»: Իսկ տվյալ դեպքում «Լիդիան Արմենիայի» հասցեին Նազելի Վարդանյանի հնչեցրած հայտարարությունը չունի փաստական հիմք, կրել է ոչ հավաստի զրպարտող բնույթ, ինչն էական վնաս է հասցրել «Լիդիան Արմենիայի» գործարար համբավին:

Դատական վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո դատարանը պարտավորեցրել է Նազելի Վարդանյանին հինգ օրվա ընթացքում առնվազն հազար տպաքանակ ունեցող որևէ թերթում հրապարակել հերքում, ինչպես նաև նրանից հօգուտ «Լիդիան Արմենիայի» բռնագանձել 100 000 ՀՀ դրամ:

Խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և պետք է ուղեկցվի որոշակի պարտականություններով և պատասխանատվությամբ, այդ թվում հանրության առջև: Հրապարակային խոսքի հանդեպ պատասխանատվությունը բարոյական և իրավական կատեգորիա է, որին պետք է վերաբերվել հարգանքով: Ուստի կոչ ենք անում հետայսու զերծ մնալ «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ անպատասխանատու, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից:

«Լիդիան Արմենիա»

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22