Ներդրողների եւ վերլուծաբանների այցը Հայաստան եւ Ամուլսար

20.10.2017 10:44
1845

Հոկտեմբերի 11-12-ին 11 ֆինանսական վերլուծաբաններից ու ինստիտուցիոնալ ներդրողներից բաղկացած խումբն այցելեց Հայաստան եւ Լիդիանի Ամուլսարի ծրագրի տեղամաս։ Խմբի կազմում էին Լիդիանի ներկայիս եւ հավանական ներդրողներ, ինչպես նաեւ բորսայի մասին գրող ֆինանսական վերլուծաբաններ։ Հոկտեմբերի 11-ին այցելուներին եւ Լիդիանի ղեկավարությանն ընդունեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ կառավարության անդամները։


Վարչապետը ներդրողներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական հեռանկարները ու պատասխանեց նրանց հարցերին։ Վարչապետ Կարապետյանը վերահաստատեց  տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրողների բոլոր նախաձեռնություններին սատարելու եւ որպես գործընկեր հանդես գալու՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Միեւնույն ժամանակ վարչապետը կարեւորեց ընկերության կողմից ստանձնած բնապահպանական ու սոցիալական պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը։


«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը վերահաստատեց Լիդիանի պարտավորությունը շարունակաբար ներկայացնել Ամուլսարի ծրագիրը որպես հաջողված օրինակ առ այն, որ  Հայաստանը կարող է ներգրավել եւ հաջողությամբ իրականացնել խոշոր միջազգային ներդրումային ծրագրեր։ Նա ընդգծեց բոլոր ստանձնած սոցիալական եւ բնապահպանական պարտավորությունների կատարման պատրաստակամությունը՝ նշելով, որ Լիդիանը պարտավորվում է ապահովել ծրագրի շահավետությունը բոլոր կողմերի, այդ թվում՝ համայնքների, Հայաստանի եւ ներդրողների համար։


 Հոկտեմբերի 12-ին Ամուլսարի շինհրապարակ այցի ընթացքում այցելուները  կանգ առան կույտային տարրալվացման հարթակի, դատարկ ապարների լցակույտի եւ փոխակրիչի միջանցքի տարածքներում, որտեղ նրանք ականատես եղան ակտիվ շինարարական աշխատանքներին, փոխակրիչի արդեն տեղադրված հատվածին: Բեռնատարների տեխսպասարկման կետում այցելուները ծանոթացան Կատերպիլար ընկերության նոր ներմուծված խոշոր հանքային սարքավորումների մոնտաժման աշխատանքներին,  եղան նորակառույց շինարարական ավանում,  որտեղ արդեն բնակվում է 600 մարդ։  Ամուլսարում շինարարության մեջ զբաղված ավելի քան 1200 աշխատողի  30%-ից ավելին շրջակա համայնքներից են։


Այցն ավարտվեց Գնդեվազ համայնքում գործող տեղական բիզնես ծրագրերին ծանոթությամբ, որտեղ այցելուներին ներկայացվեց Լիդիանի կողմից իրականացվող տեղական գնումների ծրագիրն ու տեղական բիզնեսների զարգացման նախագիծը, որոնք Ամուլսարի շրջակա համայնքներում տնտեսական ու սոցիալական զարգացմանը նպաստելու՝ ընկերության ծրագրի մաս են։
 





Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21