Ներկայացնում է արվեստի մանկական դպրոցը

06.06.2024 12:33
872

Կապանի արվեստի մանկական դպրոցի տարեվերջյան հաշվետվությունը ներկայացվեց երկու միջոցառմամբ: Հունիսի 4-ին կրթօջախի բեմահարթակում հանդես եկան դպրոցի մանկավարժները: Ցերեկույթը նվիրված էր հայ երգի նահապետին՝ Կոմիտասին, և դպրոցի մանկավարժների կատարմամբ հնչեցին նրա անմահ ստեղծագործությունները: Հընթացս մեծադիր էկրանին ներկայացվում էր հետաքրքրական դրվագներ մեծանուն կոմպոզիտորի կյանքից:

Հաջորդ օրը Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետթատրոնի բեմահարթակում արվեստի մանկական դպրոցի ուսումնական թատրոնի սաները հանդես եկան վրաց գրող Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ Արթուր Գաբրիելյանի):

Զվարճապատում ստեղծագործության հիմքում քաղաքի և գյուղի փոխհարաբերության թեման է: Պիեսն ավարտվում է մի խորիմաստ եզրահանգմամբ՝ գյուղը քաղաքին տալիս է իր զավակին, բերք ու բարիք, իսկ քաղաքը մտահան է անում գյուղին, նրա մշակին:

«Այս ներկայացմամբ ցանկանում ենք ցույց տալ, որ միևնույն է երիտասարդությունը ձգտում է դեպի ակտիվ կյանք, դեպի քաղաք: Ստեղծագործության գլխավոր հերոսը գնում և հավաստիացնում է՝ չէ, տատ, հետ եմ գալու: Գնում է, և վարագույրը փակվում է: Այս պարագայում թատրոնի աներևույթ ուժն է գործում՝ հերոսը հետ կգա՞, թե՞ ոչ», – ներկայացումից հետո «Սյունյաց երկրին», – մտորումները ներկայացրեց բեմադրիչ Արթուր Գաբրիելյանը:

Հանդիսատեսը տպավորված էր և ջերմ ծափողջույններով վարձատրեց դերասաններին և բեմադրիչին:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40