Ներկայացնում է արվեստի մանկական դպրոցը

12.06.2024 15:19
760

Տարեվերջյան հաշվետու-համերգները յուրահատուկ միջոցառումներ են ի մի բերելու ուսումնական տարում արվածը, ինչը նաև հուշում է, թե ինչ պիտի արվի հետագայում:

Հունիսի 11-ին Կապանի արվեստի պետական քոլեջի  Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ Կապանի համայնքապետարանի արվեստի մանկական դպրոցի 2023-2024 ուստարվա հաշվետու համերգը (տնօրեն՝ Մարինա Նահապետյան): Դպրոցի կերպարվեստի բաժինը նախասրահի դահլիճում կազմակերպել էր դպրոցի աշակերտների գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն, որից հնարավոր էր որոշակի պատկերացում կազմել պատանի արվեստագետների գեղագիտական նախասիրությունների մասին:

Ավանդույթի համաձայն՝ երաժշտական և արվեստի դպրոցների հաշվետու-համերգները սկսվում են կրթօջախի երգչախմբի կատարումներով: Հնչեց Ռոբերտ Պետրոսյանի «Սևան» և Գեղունի Չթչյանի «Մայրենի լեզու» երգերը: Այնուհետև դպրոցի տարբեր դասարանների աշակերտները զանազան երաժշտական գործիքներով հանդես եկան հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններով: Դպրոցի պարարվեստի բաժնի  բարձր դասարանների սաները ներկայացրին խորեոգրաֆիկ պատկեր, եղան նաև վոկալ կատարումներ և ասմունք:

Երեկոն եզրափակվեց պարարվեստի սաների կատարումով՝ «Թիթեղյա զինվորների երթը» Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետից, որը ջերմությամբ ընդունեց հանդիսականը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40