Ներկայացվել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը

02.02.2026 12:38
486

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ներկայացրել է 2025թ. ընթացքում վճարված Դրոշմանիշային վճարների վերադարձի ընթացակարգը։ Ըստ այդմ՝

ԶԻՆԱՊԱՀԸ 2026թ․ հունվարի 21-ից մեկնարկել է 2025թ․ համար հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարների վերադարձի դիմումների ընդունման գործընթացը։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ ԶԻՆԱՊԱՀԸ նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր դրոշմանիշային վճարների վերադարձի գործընթացը պարզեցնելու և ավտոմատացնելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ դիմումի մշակման համար անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը ԶԻՆԱՊԱՀԸ ինքնաշխատ հարցման միջոցով ստանում է՝

Պետական Եկամուտների կոմիտեից՝ հաշվետու տարվա համար դիմումատուի վճարած դրոշմանիշային վճարի գումարների մասին, բացի ուժային կառույցում աշխատող դիմումատուների։
Պատշպանության նախարարությունից՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնված լինելու ժամկետների մասին։
Բնակչության պետական ռեգիստրից՝ դիմումատուին (քաղաքացուն) նույնականացնելու համար

Այսուհետ միայն հատուկ դեպքերում կպահանջվեն թղթային տեղեկանքներ, որը և կթեթևացնի դիմում ներկայացրած մեր հայրենակիցների հոգսը։

Ո՞վքեր կարող են դիմել, ո՞ր դեպքերում և ո՞ր ժամանակահատվածի համար

ԶԻՆԱՊԱՀԻՆ վճարված դրոշմանիշային վճարի գումարները ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձվում են դիմելու տարվան նախորդող հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված, ինչպես նաև ԱՁ-ի կամ նոտարի կողմից պահված և պետական բյուջե փոխանցված հետևյալ 2 դեպքերում․

Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք և/կամ զավակ եք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ այս պարագայում անձը կարող է դիմել դրոշմանիշային վճարի վերադարձի համար այն ամիսների դիմաց, երբ զինծառայողը փաստացի գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ։

Եթե Դուք զոհված զինծառայողի ծնող, ամուսին և/կամ զավակ եք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ այս պարագայում, եթե օրինակ՝ զինծառայողը զոհվել կամ մահացել է 2025թ․, վերադարձը կատարվում է մահվան ամսվա 1-ից մինչև 2025թ․-ի վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար։

Այն դեպքում, երբ զինծառայողը զոհվել կամ մահացել է 2025թ․ նախորդող տարիներին, ապա վերադարձը կատարվում է ամբողջական տարվա համար։

Ինչպե՞ս ներկայացնել վերադարձի դիմում և ի՞նչ ժամկետներում է կատարվումդրոշմանիշային վճարների գումարի վերադարձը

Դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու դիմումը կարող եք ներկայացնել հետևյալ 3 եղանակներից որևէ մեկով․

Նախընտրելի է էլեկտրոնային եղանակը` ԶԻՆԱՊԱՀԻ կայքի դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու համար նախատեսված դիմումների առցանց հարթակի միջոցով
Անհրաժեշտ է լրացնել կայքի էլեկտրոնային դիմումի ձևը` stampreturn.zinapah.am/frontend/web/index.php։ Դիմումների առցանց հարթակում դիմումի մուտքագրման և ներկայացման համար անհրաժեշտ է հետևել ցուցումներին, լրացնել պահանջվող պարտադիր դաշտերը և կցել պահանջվող փաստաթղթերը։
փոստային ծառայության միջոցով

Փոստային եղանակով՝ ուղարկելով փաստաթղթերը հետևյալ հասցեին․
ԶԻՆԱՊԱՀ
ք․ Երևան, 0010 ՀՀ,
Վ․ Սարգսյան փող․ 26/1, սենյակ 317
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Խորհուրդ ենք տալիս փաստաթղթերն ուղարկել Պատվիրված տարբերակով:
Հարկ ենք համարում նշել, որ տվյալ հասցեում դիմումները առձեռն չեն ընդունվում, ինչպես նաև Ձեզ չի տրամադրվի խորհրդատվություն։

էլեկտրոնային [email protected] փոստի հասցեին ուղարկելու եղանակով՝ կցելով Դիմումի և կից փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները:

Ներկայացված դիմումի ամբողջականության դեպքում Ձեր կողմից պահանջվող դրոշմանիշային վճարի գումարի վերադարձը կկատարվի առավելագույնը 60 օրվա ընթացքում դիմողի կողմից նշած բանկին կամ բանկային թղթակցային հաշվին դրոշմանիշային վճարի գումարի փոխանցումով:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ԶԻՆԱՊԱՀ զանգերի կենտրոն՝ 012 55 10 55

Ընդդիմադիր ուժերը իրազեկման ակցիաններ են իրականացնում Երևանում

08.11.2026 16:42

Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

08.11.2026 16:36

Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ–ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա

08.11.2026 00:37

Միավորվել ենք, որովհետև վտանգված է անկախ Հայաստանի գոյությունը. Լևոն Զուրաբյան

08.11.2026 00:19

Սահմանադրության պաշտպանության համար բոլոր գործիքակազմերին պատրաստ ենք, երբ ժամանակը գա, կոչ կուղղենք մեր ժողովրդին․ Նարեկ Կարապետյան

08.11.2026 00:11

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների հանդիպումները՝ Ծավում, Ներքին Հանդում, Սրաշենում, Շիկահողում և Ճակատենում (լուսանկարներ)

07.11.2026 23:07

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

07.11.2026 18:59

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Առաջաձորի, Վերին Խոտանանի, Տավրուսի և Ներքին Խոտանանի բնակիչների հետ

06.11.2026 21:58

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

06.11.2026 21:30

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08

Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

06.11.2026 17:16

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

06.11.2026 17:08