Մասնագիտության օրեր Կապանում

25.10.2016 18:28
1889

Հոկտեմբերի 20-21-ին «Մասնագիտության օրեր մարզերում» ծրագրի շրջանակներում Գորիս եւ Կապան քաղաքներում Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ներկայացուցիչները (համալսարանի դասախոսներից, ուսանողներից եւ կամավորներից կազմված 60 հոգանոց թիմը) հանդիպեցին դպրոցի տնօրենների, ուսուցիչների եւ աշակերտների հետ: ԵՊԼՀ-ն հայաստանյան բուհերից միակն է, որ ֆորմալ կրթության հետ համատեղ իրականացնում է նաեւ ոչ ֆորմալ կրթություն:

ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լեւոն Բաբամյանի խոսքերով՝ արդեն մի քանի տարի է՝ հանրապետության մարզերում անց է կացվում «Մասնագիտության օրեր մարզերում» ծրագիրը, որ նպատակ ունի դպրոցների շրջանավարտներին ներկայացնել համալսարանում դասավանդվող լեզուները, իրականացվող բոլոր կրթական ծրագրերը եւ դրանց հնարավորությունները: «Համալսարանը մեկ այլ նպատակ եւս ունի՝ նպաստել դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը եւ հետագայում աշխատանք գտնելուն», - հավելեց Լ.Բաբամյանը՝ այն համոզմունքը հայտնելով, որ շատ հաճախ բուհ են ընդունվում՝ առանց պատկերացնելու, թե որտեղ եւ ինչու են եկել:

Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, բացի տնօրենների եւ ուսուցիչների հետ հանդիպումից, սրահներից մեկում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին, խոհանոցին, ազգային տարազներին: Համալսարանի դասախոսները եւ կամավորները ներկայացրին նաեւ այն լեզուները (ավելի քան 20 լեզու), որոնք դիմորդները կարող են ուսումնասիրել եւ սովորել:

Լ.Բաբամյանն ասաց, որ ծրագիրը համալսարանի գովազդ չէ, այլ մասնագիտական կողմնորոշմանը միտված քայլ, եւ Սյունիքի մարզ կատարած այցը համարեց արդյունավետ, քանի որ շատերը ցանկություն հայտնեցին իրենց համալսարանում ուսանելու, թեպետ եւ պետք է նշենք, որ մեր մարզից բազում դիմորդներ են այնտեղ սովորում՝ ցուցաբերելով ակտիվություն, բանիմացություն եւ նպատակասլացություն:

Ինչպես գիտենք, այսօրվա գործատուների մեծ մասը պահանջում է օտար լեզվի պարտադիր իմացություն, քանի որ համաշխարհային փորձը կիրառելու համար դա անհրաժեշտ նախապայման է: Ուստի ԵՊԼՀ-ում գործող տարբեր ծրագրերը լայն հնարավորություններ են ընձեռում շրջանավարտներին նաեւ հետագայում աշխատաշուկա մտնելու եւ մրցունակ լինելու համար:

Սոցիալական զարգացման եւ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը եւ Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արթուր Մնացականյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ հիմք դնելով դպրոց-բուհ փոխշահավետ համագործակցության: Ինչպես Ցոլակ Ակոպյանը նշեց, դպրոցների հետ համագործակցությունն ավելի գործնական հիմքերի վրա դնելը, նախեւառաջ, ուսանողի շահերից է բխում, քանի որ բուհ ընդունվելիս հաճախ առաջնորդվում են ծնողի կամ շրջապատի մարդկանց կարծիքով, ինչը հաճախ կարող է եւ չհապատասխանել նրա ցանկություններին ու կարողություններին: Ուստի ԵՊԼՀ-ն որոշել է «անձամբ», նախքան բուհ ընդունվելը, շրջանավարտներին ներկայացնել իր հնարավորությունները:

Ցոլակ Ակոպյանը տնօրեններին եւ ուսուցիչներին համառոտ ներկայացրեց նաեւ համալսարանի հնարավորությունները՝ նշելով, որ տնօրենների ցանկության դեպքում բուհը կարող է համագործակցել յուրաքանչյուր դպրոցի հետ:

Համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Յան Մեյխուան նշեց, որ ինստիտուտի նպատակն է ցանկացողներին ծանոթացնել չինարենին եւ չինական մշակույթին, ամրապնդել համագործակցությունը Չինաստանի եւ Հայաստանի միջեւ: Յան Մեյխուան տեղեկացրեց նաեւ, որ ինստիտուտը հնարավորություն է ընձեռում ուսանել Չինաստանում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրերով: «Ասում են՝ չինարենը դժվար լեզու է, բայց երբ մեկ տարի առաջ որոշեցի սովորել հայերեն, համոզվեցի, որ ամենադժվար լեզուն հայերենն է: Եթե կարողանաս պատկերացնել չինարենի ընդհանուր համակարգը, ապա ոչ մի դժվարություն չի լինի», - անկեղծացավ Յան Մեյխուան եւ հավելեց, որ եթե մարզում հետաքրքրվեն չինարենով եւ չինական մշակույթով, ապա հնարավոր է ստեղծել առանձին անկյուն եւ կենտրոններ, որտեղ ոչ միայն աշակերտները, այլեւ չինարենի հանդեպ հետաքրքրություն ունեցող անձինք կսովորեն այն:

Լեւոն Բաբամյանը նշեց նաեւ, որ ոչ ֆորմալ կրթությունը հնարավորություն է տալիս ուսանողներին հետագայում ավելի հեշտ հաղորդակցվել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, քանի որ այն ուսուցանում է նաեւ տվյալ ժողովրդի խոսակցական լեզուն, կենցաղը եւ այլն: Մասնագիտական կողմնորոշման հարցում կարեւորելով նաեւ ուսուցիչների դերը՝ կարիերայի կենտրոնի ղեկավարը նշեց, որ ցանկալի է դպրոցների հետ ակտիվ համագործակցությունը: Ի դեպ, համալսարանում դասավանդող օտարերկրացի դասախոսները միջպետական եւ միջբուհական հարաբերությունների ամուր հիմք ստեղծողներից են:

Ներկաներին հաճելի էր լսել նաեւ ավստրիացի կամավոր Անդրեայի հայերեն խոսքը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08