«Ներողություն եմ խնդրում, որ «Լույս» դաշինքն այլևս չկա». Արամ Սարգսյան

05.11.2018 11:45
1157

«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը:

«Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:
«Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում...», - գրել է Սարգսյանը։

 

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով էին հիմնադրել «Լույս» դաշինքը։ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի վերջին ասել էր, որ խորհրդարանական ընտրություններում «Լույս» դաշինքը կպահպանեն։ «Բրենդը կա, բրենդը կլինի, բայց ես կարծում եմ, որ այն ավելի լայն ձևավորում կունենա», - ասել էր Մարուքյանը։

Սակայն երեկ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեց, որ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

azatutyun.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10