Ներքին Խնձորեսկի տարածքը պաշարված ամրոց է հիշեցնում

06.02.2021 21:57
5524

Վերջին երեք օրում մեր լրատվական դաշտում ու հասարակական-քաղաքական կյանքում ամենաաղմկահարույց թեման, անշուշտ, Ներքին Խնձորեսկի մատույցներում դիրքավորված հայկական հենակետերից մեկի հետքաշումն է…

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այսօր Գորիս-Կուբաթլի սահմանագլխին գտնվող Ներքին Խնձորեսկի մարտական դիրքերում էր. նպատակ ունեինք տեղում ծանոթանալ իրավիճակին, քանզի մայրաքաղաքային հարթակներից ամեն մեկը յուրովի է ներկայացնում տեղի ունեցածը…

Ցավոք, անհերքելի է տարածված տեղեկատվությունն առ այն, որ հայկական հենակետերից մեկը թուրք-ազերիների պահանջով հետ է քաշվել: Այդ հենակետը հիմա նոր դիրքում է՝ նախկին տեղից մոտ հարյուր մետր դեպի հյուսիս (դեպի ներս):

Առաջին հայացքից կամ առերեւույթ աննշան տարածք է թողնվել թշնամուն, սակայն հայրենիքը սրբազան տարածք է, ուստի եւ ամեն մի մետրը չափազանց մեծ նշանակություն ունի:

Եվ ուրեմն՝ իրողությունը ցավալի է ու երիցս դատապարտելի:

Բայց այդ միջադեպն ավելի վիրավորական ու ցավալի է դառնում, երբ իմանում ենք, որ հայկական ու ադրբեջանական երկու՝ գրեթե դեմ դիմաց գտնվող (իրարից մեկ ձորով բաժանվող) հենակետերի միջեւ վերստին սահմանորոշում է կատարվել մեզ հայտնի մեխանիկական-ծաղրական եղանակով՝ GPS-ով:

Տեղացիները պատմում են, թե Կուբաթլիի տարածքի ադրբեջանական զորքերի հրամանատարը պետական սահմանի այդ հատվածը վերաճշտելու հրաման է արձակել այն բանից հետո, երբ հայկական կողմը համարձակվել է երկու-երեք օրով ուշացնել Տեղ գյուղի սահմանամերձում ձերբակալված ադրբեջանցի երկու սահմանախախտի վերադարձը (հանձնումը)…

Պատմում են նաեւ, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը «սահմանորոշման» ժամանակ պայքարել նույնիսկ վերջին մեկ մետրի համար…

Ի դեպ, Ներքին Խնձորեսկից համարյա տեսանելի են դեպի արեւելք ու հարավ տարածվող հայկական ու ադրբեջանական հենակետերը (շատ դեպքերում՝ միմյանց դեմ հանդիման), որոնցում, բնականաբար, ծածանվում են իրենց երկրների դրոշները:

Հայկական դիրքերին մոտենալիս ականատես եղանք բազմաթիվ խրամատների ու պաշտպանական ամրությունների, որոնք յուրօրինակ վկայությունն են այն ամենի, թե մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը ինչպիսի եռանդով էինք պատրաստվել Սյունիքի արեւելյան սահմանների պաշտպանությանը:

Ոչ սովորական այդ միջավայրում, սակայն, ուժ առանք եւ հպարտություն ապրեցինք, երբ հանդիպեցինք  մարտական դիրքերում վեհանձնորեն կանգնած հայոց զինվորներին, երբ տեսանք, թե Խնձորեսկի բնակիչներից շատերն ինչպիսի գորովանքով են շրջապատում հայոց սահմանները պաշտպանող մեր որդիներին: Ու երիցս համոզվեցինք, որ Սյունյաց աշխարհի վերստին սրբագործված հողը չի կարող երբեւէ պղծվել որեւէ ուրացողի կողմից:

Իսկ երբ շրջեցինք Ներքին Խնձորեսկ գյուղում… Հպարտություն ապրեցինք՝ տեսնելով, որ սահմանապահ գյուղը զբաղված է իր առօրյայով, կարծեք մայրաքաղաքային հարթակներից հնչող  աղմուկն իրենց մասին չէ:

Եվ ուրեմն… Նվաստացված Հայաստանի նոր հառնումը կարող է տեղի ունենալ բացառապես հզոր Սյունիքով, որի արեւելյան սահմաններից էլ սկսում է Հայաստանի Հանրապետությունը: Ուրիշ ճանապարհ չունենք, եւ դա պետք է հասկանան այսօրվա ու վաղվա բոլոր կառավարիչները, դա պետք է գիտակցի ամեն մի հայ…

Հ.Գ.

Փաստորեն թուրք-ազերի հրամանատարը զայրացել է եւ կարգադրել պետական սահմանի որոշ հատվածում սրբագրումներ կատարել…

Մյուս կողմից՝ հայկական գյուղի ոչխարի երկու հոտը (հովիվներով) այն տարածքներում էին, որ հիմա ադրբեջանական են կոչվում, այն էլ՝ թշնամու մարտական դիրքերի սեւեռուն հայացքի ներքո…

Մտրակի եւ բլիթի այդ գործելակերպը նոր տարակույսներ առաջացրեց մեզանում, թեեւ ոմանք փորձում էին  դրական գույներ հաղորդել այդ ամենին:

 

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38