Նիկո’լ, անձամբ դու պատասխան ես տալու. Էդմոն Մարուքյանը՝ ընտրակեղծիքների մասին

09.06.2026 15:59
414

Գեղարքունիքի մարզի որոշ տեղամասերից արձանագրությունները ձեռքիս են. հիմա տեսեք, 21/02 տեղամասում «Լուսավոր Հայաստանը» ստացել է 2 ձայն, ԿԸՀ մուտքագրվել 0 ձայն, 21/14 տեղամասում ստացել է 1 ձայն, ԿԸՀ  կայքում՝ 0 ձայն, 21/15 տեղամասում ստացել է 1 ձայն, ԿԸՀ կայքում՝ զրո ձայն, 21/17 տեղամասում ստացել է 6 ձայն, ԿԸՀ կայքում՝ զրո ձայն։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նա, շարունակում է. «21/24 տեղամասում ստացել ենք 1 ձայն, ԿԸՀ կայքում գրանցվել է 0 ձայն, 21/29 տեղամասում ստացել ենք 3 ձայն, ԿԸՀ–ում՝ զրո ձայն, 21/32 տեղամասում ստացել ենք 4 ձայն, ԿԸՀ-ում՝ զրո ձայն, 21/33 տեղամասում՝ 3 ձայն, ԿԸՀ-ում՝ զրո ձայն։ Սրանք փոքր գյուղեր են։ Ի՞նչ է արել Նիկոլը, ԿԸՀ կայք է մուտքագրել զրո ձայն։ Ինչի եմ ասում՝ Նիկոլը, որովհետև համակարգը իշխանությանն է պատկանում։ Հիմա հարց՝ ինչի է Նիկոլը այսպես կեղծել մեր տվյալները, ես հո չեմ պնդում, որ մենք անցողիկ ուժ ենք, անցել ենք, բայց ինքը կեղծել է։ Սա համապետական նշանակություն ունի, 2000 տեղամասում նույն բանը արել են։

Նախ, արել է, որ քիչ ձայն ցույց տա մեր թվի առաջ, ոնց որ հանրային հեռուստաընկերությամբ երեք տարի եթեր չի տվել, և երկրորդը, որ պետական ֆինանսավորման տակ չընկնենք, իր պրոքսի ուժերը միայն պետական բյուջեից փող ստանան, այս հինգ տարիներին գրասենյակ պահեն, որ մյուս ընտրություններին էլի խաղան։

Հազար անգամ ասել են՝ թևս կկտրեմ, չգիտեմ ինչ կանեմ, ոտս կջարդեմ, բայց ընտրություն չեմ կեղծի։ Բայց փաստ է, որ զրո ձայն է մուտքագրել, ինչը քրեորեն հետապնդելի արարք է։ Արձանագրություն է կեղծվել։

Հարցը հետևյալն է, մեզ շատ-շատ ավելի մարդ է ձայն տվել, քան այն, ինչ մեր անվան դիմաց գրված է, հիմա սրանք բացահայտվում են, այդ թվերը կարող է ավելանան, կարող է չավելանան։ Էականն այն է, որ այս համակարգը դարձել է նաև ընտրակեղծարար։ Մենք ասում ենք, որ երբ մարդը երրորդ ժամկետով ընտրությանը մասնակցում է, ադրբեջանացնում է երկիրը, դառնում է ավտորիտար համակարգ։ Այսինքն կեղծել եք դուք։ Ասում էր՝ Քոչարյանը կեղծում էր ընտրությունները, Սերժը կեղծում էր, հիմա դու նույն սիստեմի վրա նստել ես, նույն ձևի կեղծում ես, սրա համար պետք է գլխով պատասխան տաք բոլորդ՝ մարզային հանձնաժողովներից մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ու անձամբ դու, Նիկոլ։ Էս եք դուք, սովորական, տարրական պուճուր ընտրակեղծարարներ»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40