Նիկոլ Փաշինյան. «Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ. Տարան, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին եւ 15 մլրդ էլ վճարեցին պետական բյուջե»

02.03.2022 19:09
4119

Ազգային ժողովում, կառվարության հետ հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց:

Նախ, «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց՝ նշելով. «Ինչ հետեւանքներ է ունենալու գազի թանկացումը տնտեսության վրա, արդյոք կառավարությունը քայլեր մշակում է սրա հետ կապված՝ օգնություններ, թոշակի ավելացումներ եւ այն»: Նա նաեւ հավելեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանը կարող է կանգնել հացահատիկ ներկրելու հետ կապված դժվարությունների առջեւ. «Երբ հերթը հասնի հացահատիկին, Ռուսաստանը առաջին հերթին իր քաղաքացիներին է սպասարկելու: Քանի որ հանձնել էք Արցախի 75 տոկոսը, թշնամուն թողեցիք հացահատիկի պաշարները: Ինչպե/ս եք լուծելու այդ հարցը»,-ասաց նա:

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Ես ամբիոնին չէի մոտենա, եթե ձեր հարցում չլիներ պնդում, որ մենք Արցախի 75 տոկոսը թողել ենք թշնամուն:

Ես հիմա պաշտոնապես «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջում եմ, որ  իրենց հրապարակային պաշտոնապես դիրքորոշում արտահայտեն՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի, եւ այդպես շարունակ: Եթե Սանասար է եւ ոչ Կուբաթլի, ձեր լիդերներն ինչու են 20 տարի բանակցել այդ տարածքները  Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Դա արվել է հրապարակային, ձեր ընդունած մադրիդյան սկզբունքներում գրվել է. 1. 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Հիմա ասեք, այ դավաճաններ, էդ հողերն ինչու եք գնացել... հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք: Ասեք պաշտոնապես: Եթե հաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլի, ուրեմն պարոն Մինասյանի ասած հայրենիքի  դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի: Եվ այն, ինչ ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ արվի: Հերիք է գաք էստեղ կոկորդիլոսի արցուններ թափեք:

Կամ Սյունիքի մասին խոսողները. Տարան, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին եւ 15 մլրդ էլ վճարեցին պետական բյուջե: Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»:

Հռիփսիմե Ստամբուլյանն արձագանքեց. «Ես եւս մեկ անգամ զգուշացնում եմ, որ երբ գալիս եք էստեղ, դուք գործադիր եք,  իրավունք չունեք մատ թափ տալով եւ բղավելով պատասխանել այն հարցերին, որոնք բարձրացվում են մեր կողմից:

Ի վերջո, ՀՀ քաղաքացու համար ինչ եք անում: Հացահատիկի խնդիրը լուծելո՞ւ եք, եթե մենք հասնենք դրան, իսկ մենք դրան կարող ենք հասնել»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իսկ եթե դուք օրենսդիր եք, դա չի նշանակում, որ կարաք տակից-գլխից ամեն ինչ խոսել: Ես ասում եմ՝ ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսացել ու մատով եմ խոսելու: Եթե Սանասար էր, ինչի/ էիք գնացել հանձնում, մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, դուք էլ պաշտպանության նխարար եք եղել՝ կանսերվի կոկոշներով դիրքերն ամրացնելով: Ուրեմն ձեր չափն իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ: Թափ կտամ մատ, պետք ըլնի, ուրիշ բան էլ թափ կտամ»:

Դրանից հետո իրավիճակը լարվեց: Տեղից սկսեցին արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավորները, այդ թվում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց. «Պարոն Օհանյան, տեղից մի արձագանքեք, ձեզ է վերաբերվում, ուրեմն ձեր գործընկերներին կոռեկտության կոչ արեք, երբ երկրի ղեկավարներին անպատկառ խոսքերով ուզում են անարգել: Եթե կոռեկտության կոչ եք անում, սկսեք ձեր խմբակցությունից: Տեղից այլեւս որեւէ մեկը չարձագանքի: Խնդրում եմ չսրեք իրավիճակը ԱԺ դահլիճում»:

Նա մի քանի պատգամավորի նախազգուշացում հայտարարեց, իսկ Գեղամ Նազարյանին զրկեց այս նիստին խոսելու, հարց տալու իրավունքից, իսկ մի քանի վայրկայն հետո դուրս հրավիրեց նրան դահլիճից. «Պարոն Նազարյան, ձեզ դուրս եմ հրավիրում դահլիճից, խնդրում եմ՝ դուրս գաք դահլիճից»:

Ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորները բոլորը սկսեցին լքել դահլիճը:

«Պարոն Օհանյան, ձեզ դո՞ւր է գալիս սա, եթե դուրս եք գալիս դահլիճից, խնդրում եմ դուրս գալ: Սա երկրորդ անգամ ձեր սարքածն է: Ձեզնից սկսեց ամեն ինչ»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Նա թվարկեց անունները, որոնք հերթագրվել էին հարց տալու համար, սակայն լքել էին դահլիճը. Ագնեսա Խամոյան, Հայկ Մամիջանյան,  Ելենա Կիրակոսյան, Արթուր Ղազինյան, Արամ Վարդեւանյան, Գեղամ Նազարյան, Աննա Գրիգորյան, Քրիստինե Վարդանյան:

news.am

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24