Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ բարիկադային իրավիճակն ազդում է տնտեսության վրա

08.10.2018 15:06
1131

Հայաստանի խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարվի: Այս մասին ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ կոճակ սեղմող խորհրդարան պետք չէ: Ի դեպ, ընտրական պրոբլեմների համար մենք սովոր էինք մեղադրյալի աթոռին նստեցնել Ընտրական օրենսգիրքը, սակայն Երևանի ավագանու ընտրություններն այլ բան ցույց տվեցին: Հետևել եք, տեսել եք, որ Ընտրական օրենսգիրքը ոչ մի մեղավորություն չուներ: Նախկինում ընտրական գործընթացն ավելի շատ նմանվում էր ահաբեկչական գործողությունների շղթայի, քան ընտրությունների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ բարիկադային իրավիճակն ազդում է տնտեսության վրա և մեր խնդիրն է դա հաղթահարել, որպեսզի երկիրը անցում կատարի բնականոն զարգացման շրջան:

Լրագրողներն անդրադարձան քաղաքական այն հնարավոր սցենարին, որ խորհրդարանի ուժերը կարող են արագ կարգով վարչապետի թեկնածու առաջադրել, որի արդյունքում Փաշինյանը կկորցնի ուժայինների նկատմամբ վերահսկողությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ֆանտաստիկայի ժանրից է:

«Ժողովուրդը և մենք որևէ մեկին նման հնարավորություն չենք տա: Եթե որևէ մեկը որոշել է մտնի հայ ժողովրդին խանգարողի, և հայ ժողովրդի համար խնդիրներ ստեղծողի դերակատարման մեջ, ապա ժողովուրդը կլիկվիդացնի: Պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին, եթե այդպես չէ, ուրեմն պետք է նա մտածի իր մանդատի մասին: Ասում են՝ իրենք ունեն կողմնակիցներ պատրաստվում են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն: Հայաստանում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը: Ես էլի եմ ասում, լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40