Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2023 10:16
811

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում ենք առանձնակի:

Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով:

Մենք գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած մեր այն կանանց առաջ, ովքեր իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները ու հաղթելու ճակատագրի մարտերում:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին, ովքեր երկրի, պետության անվտանգության պատասխանատվությունն են կրում:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր իրենք են ծառայում Զինված ուժերում՝ նաև ընդգծելով մեր երկրի կյանքում կանանց դերակատարման ընդլայնումը, որ տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ: Եվ սա ո՛չ գաղափարախոսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ նույնիսկ աշխարհայացքի հարց է:

Արդեն բավական երկար ժամանակ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են և հասկանալիորեն պետք է իրենց վրա վերցնեն ավելի մեծ պատասխանատվություն: Եվ տրամաբանական է, որ այսօր մեր երկրում ավելի ու ավելի հաճախ կանայք ստանձնում են դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են մեր երկրի պատմության համար և մեր հանրությունը պիտի քաջալերի այս գործընթացը:

Կանայք ավելի ու ավելի շատ են ներգրավվում տնտեսական գործունեության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում, դատաիրավական և իրավապահ համակարգերում, ինչպես վերը նշեցի՝ զինված ուժերում: Եվ սա մեր երկրի զարգացման գրավականն է, որովհետև կանանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել՝ նշանակում է լինել անհեռատես:

Հանրային, պետական կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերակատարման ընդլայմանը շատերը հոռետեսությամբ են վերաբերվում, ընդգծելով, որ կինը հայկական ավանդական ընտանիքի հենասյունն է: Սա, իհարկե, ճիշտ է և աներկբա: Բայց հայկական ավանդական ընտանիքի նույնպիսի հենասյուն է տղամարդը ու ոչ ոք չի անհանգստանում, երբ տղամարդը ծառայում է բանակում, ոստիկանությունում, զբաղվում է տնտեսական գործունեությամբ, կամ ակտիվ հանրային-քաղաքական կյանք է վարում: Մյուս կողմից, իհարկե, պետությունը հատուկ հոգածության առարկա պիտի դարձնի մայրությունը, ինչը և անում ենք հետևողականորեն:

2023 թվականի մարտի 8-ին հենց այս համատեքստը կարևոր համարեցի ընգծել, որովհետև Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին:

Սիրելի կանայք, շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի օրվա առիթով: Շնորհակալություն ձեզ, որ անում եք ավելին և միշտ պատրաստ եք անել ավելին:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40