Նիկոլ Փաշինյանն առաջարկում է զինծառայողների բնակարանի վարձը փոխհատուցելու փոխարեն ձևակերպել բնակարան գնելու հիփոթեքային վարկ

22.11.2018 17:21
1227

Կառավարությունը հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է փոխհատուցման գումարները: «Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2 մլրդ 207 մլն դրամ, նախատեսվում է 915 մլն դրամի ավելացում եւ ընդհանուր գումարը հասնելու է 3 մլրդ 222 մլն դրամի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բալայանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե չկա՞ մեխանիզմ, որ ոչ թե տան վարձի գումարը տրամադրվի,  այլ հիփոթեքային վարկ ձևակերպվի ու այդ գումարն ուղղվի վարկը փակելուն: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց հարցը քննարկել Կենտրոնական բանկի հետ: «Ինչո՞ւ ենք այդքան գումարը ծախսում, հետո մարդն իր ծառայությունն ավարտեց, ասում ենք, դե լավ, գնա, քեզ բնակարան չենք տալիս: Կարող է մարդն ասի՝ ինձ տայիք գումար, ես ծառայության այդ փողը չեմ ուզում, այսինքն` քաղաքում բնակարան եմ գնում, որ ծառայությունից հետո գնամ այնտեղ ապրեմ»,- նկատեց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ նախագծի, զինծառայողին վարձակալության համար կհատկացվի ոչ ավելի քան, Երևանում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ, այլ քաղաքներում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22