ՊՆ պաշտոնյաները 58 մլն դրամով ապօրինաբար վաճառել են զորամասի տարածքը. ոստիկանություն

13.10.2021 14:42
1214

ՀՀ ոստիկանությունում փաստական տեղեկություններ են ստացվել, որ ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 180 միլիոն դրամ շուկայական արժեքով տարածքն ապօրինաբար վաճառել են:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցում տեղակայված, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված «հատուկ նշանակության» 6 հեկտարից ավելի մակերեսով նախկին զորամասի տարածքը 2008 թ. մարտին 58 միլիոն դրամով ուղիղ վաճառքով օտարել են մի քաղաքացու:

Դրանից հետո անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք վերը նշված հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա 2008 թ. ապրիլին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականը և, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգը, առանց համապատասխան հիմնավորումների հողամասի «հատուկ նշանակության» նպատակային նշանակությունը փոխել են «բնակավայրերի», ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 122 միլիոն դրամի վնաս։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40