Նիկոլ Փաշինյանն այցելեց Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն

31.05.2018 17:34
1315

ԹԲԻԼԻՍԻ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել Թբիլիսիում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը գիտամշակութային կենտրոն էր այցելել կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Վարչապետին ուղեկցում էին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Վարչապետ Փաշինյանը շրջայց կատարեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, որից հետո ներկա գտնվեց Հովհաննես Թումանյանի հայտնի «Բարեկենդան»-ը ստեղծագործության տիկնիկային ներկայացման բեմադրությանը: Ներկայացումից հետո գիտամշակութային կենտրոնում վարչապետի եւ նրա գլխավորած պատվիրակության համար թեյախմություն կազմակերպվեց:

Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ Երեւանի Թումանյանի տուն-թանգարանի գլխավոր ճարտարապետը մի քանի անգամ Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տուն է այցելել, չափագրումներ իրականացրել, որպեսզի դրա օրինակով Երեւանում Թումանյանի տուն-թանգարանը կառուցի: «Երբ Թբիլիսիում բացվեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը, մենք գնացինք Երեւան, որպեսզի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի օրինակով մենք այս տանը վերականգնենք Թումանյանի ժամանակների շունչը»,- ասաց նա:

Գիսանե Հովսեփյանը պատմեց, որ Հովհաննես Թումանյանի մահից հետո տունը կիսվել է, որի մի հատվածը մնացել է Թումանյանի ընտանիքի հայեցողության տակ, իսկ մյուս հատվածում նոր ընտանիք է բնակեցվել, որն ավելի ուշ տարհանվել է, եւ նրա զբաղեցրած հատվածում բացվել է Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 պետական գրադարանը: «Խորհրդային Միության փլուզման տարիներին տան գրադարանային հատվածը վաճառվեց մասնավոր սեփականատիրոջ եւ հենց այս տարիներին էր, որ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տան ճակատագիրը դարձավ համայն հայության մտահոգության առարկան: Այսինքն, ով գիտեր, որ Թբիլիսիում կա Հովհաննես Թումանյանի տունը, բոլորը մտահոգված էին, թե ինչ է լինելու այս տան ճակատագիրը: Եվ ահա շնորհիվ նվիրյալ հայորդիների գնվեց նախ գրադարանային հատվածը, հետո Թումանյանի ծոռնուհու հայեցողության տակ եղած հատվածը: Հետո միասնական տեսքով տունը փոխանցվեց Վիրահայոց թեմին, եւ մենք այսօր տեսնում ենք այն, ինչ կա»,- մանրամասնեց Հովսեփյանը:

Կենտրոնի ղեկավարը նշեց, որ իրենց ուղենիշը շարունակում է մնալ Հովհաննես Թումանյանի տանը թումանյանական ավանդները վերականգնելը: Կենտրոնն այսօր ծառայում է նույն նպատակներին, ինչ նպատակի ժամանակին ծառայում էր Հովհաննես Թումանյանի ժամանակներում: Կենտրոնում կազմակերպվում են գրական երեկոներ, գրական քննարկումներ, շնորհանդեսներ, միջոցառումներ, որոնց մասնակից են դառնում ոչ միայն Թբիլիսիի հայերը, այլ նաեւ վրացական մտավորականության ներկայացուցիչներ, ինչպես եղել է Թումանյանի օրոք:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40