Հանրապետական ուսանողական գիտաժողով՝ նվիրված Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին

20.10.2017 10:35
1926

Հոկտեմբերի 5-6-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ԳՊՀ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձին նվիրված ուսանողական հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էր ԳՊՀ-ի եւ ՀՀ այլ բուհերի, որոնց թվում՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի եւ Վանաձորի պետական համալսարանի շուրջ 60 ուսանող:


Գիտաժողովը մեկնարկեց լիագումար նիստով, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ նախ ողջունելով համալսարանականներին բուհի կեսդարյա հոբելյանի առթիվ, որ նշանավորվում է նոր ու նշանակալից ձեռնարկով՝ հանրապետական գիտաժողովի շրջանակում հյուրընկալելով ՀՀ տարբեր բուհերի ուսանողներին, նրանց ղեկավարներին, ՈՒԳԸ-ների պատասխանատուներին, ապա համառոտ ներկայացրեց համալսարանի անցած ուղին, գիտակրթական ձեռքբերումներն ու զարգացման հեռանկարները: Ռեկտորը կարեւորեց նաեւ հանրապետական ուսանողական գիտաժողովի՝ որպես այդպիսին առաջինը լինելու հանգամանքը, որ մեծապես կակտիվացնի ԳՊՀ-ի եւ ՀՀ այլ բուհերի ուսանողական գիտական համագործակցությունը՝ նոր ծրագերի կյանքի կոչման հեռանկարով:


Ողջույնի խոսք ասաց ԳՊՀ-ի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով գիտաժողովին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ուսանողներին, նրանց ղեկավարներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել՝ ուսանողների գիտական հետաքրքրությունները ձեւավորելու, գիտահետազոտական հակումները զարգացնելու գործում, եւ նրանց շնորհիվ շատերն արդեն գիտության մեջ լուրջ նախաքայլեր են անում: Նա ներկայացրեց նաեւ օրակարգը եւ հաջող ընթացք մաղթեց գիտաժողովի աշխատանքներին: Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի մագիստրատուրայի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Նոննա Ալավերդյանը եւ ԳՊՀ-ի ԲՄ ֆակուլտետի «Մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արտեմ Բալասանյանը: Ն.Ալավերդյանի զեկուցումն ուշագրավ էր այն առումով, որ ամփոփ պատկերացում էր տալիս Գորիսի փառապանծ պատմության, այդ պատմության մի կարեւոր անկյունադարձի՝ Գորիսի պետհամալսարանի հիմնադրման կենսահանգամանքների, զարգացման ու կայացման ընթացքի մասին: Ուսանողներին մեծ ոգեւորություն պատճառեց Արտեմ Բալասանյանը՝ խոսելով ուսանողական բացառիկ մի նախաձեռնության՝ Գորիսում եռաչափ տպիչների արտադրության մասին:


Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին յոթ բաժանմունքներում` մանկավարժության, հոգեբանության եւ փիլիսոփայության, լեզվաբանության, գրականության, պատմության եւ իրավագիտության, կենսաբանության եւ քիմիայի, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ կառավարման: Նիստերն ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով, ելույթներով:


Գիտաժողովի առաջին բովանդակալից օրվա ավարտին հյուրերը շրջայց կատարեցին Գորիսում, ծանոթացան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին, այցելեցին գորիսեցիների համար սրբավայր դարձած Ակսել Բակունցի տուն-թանգարան:


Հոկտեմբերի 6-ին ամփոփվեցին ուսանողական հանրապետական գիտաժողովի արդյունքները: Բաժանմունքների ղեկավարները ամփոփիչ տվյալներ ներկայացրին մասնախմբային նիստերի թեմատիկ քննարկումների մասին եւ, ընդհանուր առմամբ, գիտաժողովը համարեցին կայացած:


Ռեկտոր Ա.Ղուկասյանը, ամփոփելով երկօրյա գիտական նստաշրջանը, ողջերթի խոսք հղեց ուսանողներին եւ նրանց հանձնեց հավաստագրեր:


Ուսանողների համար նախատեսված էր նաեւ պատմաճանաչողական այց դեպի Խնձորեսկ, ինչն ամբողջացրեց օրվա գունանկարը:

ՆՈՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ

Բիրդինանց եկեղեցու ավերակներում էինք, օրհնաբանում էինք նրա սուրբ մասունքները

04.11.2026 16:02

«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

04.11.2026 15:50

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

04.11.2026 15:36

Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր

04.11.2026 15:32

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում

04.11.2026 15:21

Իրանը տեղեկատվական-քարոզչական հարված է հասցրել Բաքվի վարչախմբին. Վարդան Ոսկանյան

04.11.2026 14:44

Ռուսական կողմը պատրաստել է Հայաստանին վերաբերող առաջարկ, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին

04.11.2026 14:22

ԳՇ պետն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին և կանխարգելման աշխատանքներին

04.11.2026 14:04

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ

04.11.2026 12:29

Կաթնամթերքը թանկացել է․ որոնք են պատճառները

04.11.2026 12:20

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարդ փուլ են ապրում, սակայն հայ և ռուս ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ․ Կոպիրկին

04.11.2026 11:33

Հայաստանն ու Ադրբեջանը՝ Ռուսաստանի, Չինաստանի և Արևմուտքի միջև․ ո՞ր երկիրը մանևրելու ավելի մեծ ազատություն ունի․ The National Interest

04.11.2026 11:20