Վեթինգ անելն ինքնանպատակ չէ. անձի լիազորություններն անհիմն դադարեցնելը կնվազեցնի պետության հեղինակությունը. Ռուբեն Վարդազարյան

03.03.2021 12:02
1124

ԲԴԽ-ն կոնկրետ շատ կոպիտ խախտումների դեպքում բավարարվում է միայն դատավորներին նկատողություն տալով, սա ոչ միայն չի նպաստում դատական իշխանությունում առողջ վեթինգի իրականացմանը, այլ նաև հակառակ էֆեկտ է տալիս: Ի՞նչ կարծիք ունեք սրա վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Մենք արդեն երկու տարուց ավել է՝ խոսում ենք վեթինգի մասին, Դուք էլ եք դրա մասին բազմիցս արտահայտվել, և կարծում եմ՝ չեք վիճարկի, որ դատական իշխանության պատիվը վարկաբեկող դատավորներից ամենաառաջինը տուժում են  բարեխիղճ դատավորները: Այսօր վեթինգ իրականացնելու միակ գործուն մեխանիզմը, իմ համոզմամբ, ԲԴԽ-ի կողմից իրականացվող կարգապահական վարույթների միջոցով այդպիսի դատավորների լիազորությունների դադարեցումն է: Շուրջ քսան կարգապահական վարույթի հարուցման դիմում է բերվել Արդարադատության նախարարության կողմից, երբեմն, նույն դատավորի վերաբերյալ երկու անգամ»,-ասաց նա և հավելեց, որ այդ դիմումները միայն ավարտվել են նկատողությամբ, որը ըստ նրա՝ տպավորություն է, թե մարդկանց ծաղրում են:

Վարդազարյանն արձագանքեց, թե միանշանակ համաձայն է՝ վեթինգն անհրաժեշտ է, սակայն կարծում է՝ ԲԴԽ-ին, Արդարադատության նախարարությանն ավելի լուրջ գործիքակազմ է անհրաժեշտ տալ, որպեսզի կարողանանան ավելի լուրջ ու հստակ որոշումներ կայացնեն: «Վեթինգ անելն ինքնանպատակ չէ, անհիմն անձի լիազորությունները դադարեցնելը ոչ թե կբարձրացնի դատական իշխանության կամ պետության հեղինակությունը, այլ հակառակը՝ ավելի կնվազեցնի այդ հեղինակությունը»:

tert.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24