Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների և քաղաքական ուղղվածության մեջ. Գևորգ Կոստանյան

08.10.2018 15:41
1218

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը գտնում է, որ Հայաստանում այս պահին ստեղծված քաղաքական իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է քաղաքական ու հասարակական լուրջ ռեզոնանս արձանագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն արձանագրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ կա լայն հասարակական կոնսոլիդացիա, ուստի նրա հրաժարականի դեպքում մեկ այլ թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել, իսկ արհեստական որևէ բանի ինքը  կողմնակից չէ:

«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա: Այսօր կա իշխանություն: Եթե այդ իշխանությունը ձախողվեց, ձախողվում է ամբողջ երկիրը, ձախողվում է մեզանից յուրաքանչյուրը և մեզանից յուրաքանչյուրի երեխայի ապագան: Հետևաբար, ես ողջամտորեն չեմ կարծում, որ որևէ մեկն,  անկախ կուսակցական շահերի հանգամանքից,  կխոչընդոտի կամ պետք է խոչընդոտի ներկայիս իշխանության գործունեությանը: Ընդհակառակը, իմ խորին համոզմամբ՝ ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը և այսօրվա կառավարությանը, որովհետև դա է երկրի առաջընթացի երաշխիքը: Իսկ մեր խնդիրը, ես չեմ կարծում, թե որևէ մեկի նեղ կուսակցական, նեղ անձնական կամ  նեղ քաղաքական շահերն են: Բոլորի մտահոգությունը՝ իմը հատկապես և մասնավորապես, երկրի ճակատագրին է վերաբերվում: Կա լայն հասարակական  կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, և դա նշանակում է, որ եթե մենք ունենք հասարակական կոնսոլիդացիա, հետևաբար, այսօրվա իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ,  ունի ժողովրդական և հանրային աջակցություն, որն օժանդակության  կարիք ունի  նաև իրավական հարթության մեջ: Այս պայմաններում, եթե որևէ քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում առաջադրի վարչապետի իր թեկնածուն, սա շատ լուրջ քաղաքական ու հասարակական ռեզոնանս է առաջացնելու: Եթե կա որևէ վարչապետի թեկնածու, որն ունի առնվազն նույնքան կամ ավելի հասարակական  կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել, բայց ես չեմ տեսնում: Հետևաբար, ես կարծում եմ, որ այս իրադրության պայմաններում որևէ ձևով վարչապետի այլ թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել և, ըստ էության, խոչընդոտել, որովհետև եթե չկա հանրային կոնսոլիդացիա, դա մեխանիկորեն կհանգեցնի արհեստականության, իսկ արհեստական որևէ բանի ես երբեք կողմնակից չեմ»,- ասել է Կոստանյանը:

Պատգամավորը հավելել է, որ ինչքանով ես այս ընթացքում համոզվել է Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ, ինչը իր  համար չափազանց կարևոր նշանակություն ունի: «Նա ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասածը հետևյալն է՝ եթե ես գտնում եմ, որ նպատակների, ցանկությունների, գործողությունների մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրության համար է իրականացվում, ես միշտ կկանգնեմ իր կողքին ցանկացած պահի»,- եզրափակել է Գևորգ Կոստանյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40