Նիկոլ Փաշինյանն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին

08.10.2018 14:46
1166

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների  և բնական պաշարների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր խոսքում վարչապետը նշեց, որ հավաքի պատճառն ու առիթը նախարարի փոփոխությունն է: «Կարծում եմ հանգամանքների վերաբերյալ մանրամասնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, ձեր աչքերի առաջ՝ հանկարծահաս երեկոյան քաղաքական ճգնաժամի արդյունքում: Եվ ես հույս ունեմ, որ քաղաքական իրավիճակը մենք կհաղթահարենք և դեկտեմբերին կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ հետագայի մասին կխոսենք այդ ընտրություններից հետո»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանին, ով ներկա էր հանդիպմանը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթուր Գրիգորյանին՝ կատարված համատեղ աշխատանքի համար: Պարոն Գրիգորյան, անկեղծ եմ ասում, շատ հաճելի էր Ձեզ հետ աշխատելը: Մենք բավականին շատ գործ ենք արել իրար հետ, և ուզում եմ ձեզ ամենայն հաջողություններ մաղթել: Որ ասպարեզում էլ որ որոշեք շարունակել Ձեր գործունեությունը, ես Ձեզ հաջողություն եմ մաղթում»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին նշանակման կապակցությամբ: «Ըստ էության, այս աշխատանքը համատեղ է կատարվել, քանի որ մինչ այս Դուք զբաղեցրել եք փոխնախարարի պաշտոնը և, ըստ էության, այս ընթացքում նախարարությունում կատարված անցուդարձից տեղյակ եք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40