Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է Վաղարշակ Հարությունյանի անունը

07.11.2018 11:48
1180

Թերթը մանրամասներ է հայտնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ քննարկումներից։

Վաղն Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը։ Հրապարակը թերթն այս թեմայով զրուցել է ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրի հետ։ Նա ասել է, որ հարցն ունի 2 ասպեկտ՝ իրավական և քաղաքական։

«Իրավական առումով կա բացթողում՝ գլխավոր քարտուղարի հետկանչման մեխանիզմն ամրագրված չէ ՀԱՊԿ կանոնադրությունում: Տեղակալներինն ամրագրված է, քարտուղարինը՝ ոչ, ինչը բացթողում է, որովհետև պետք էր դիտարկել հիվանդության, մահվան հանգամանքը։ Այդ առումով գերակա է դառնում կանոնադրության մյուս որոշումը, որ քարտուղարը նշանակվում է 3 տարով, ինչը մեր օգտին է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի, որ ըստ կանոնակարգի մինչև 2020թ․ այդ պաշտոնը Հայաստանինն է, իսկ եթե ոչ՝ նշեք կանոնադրության այն կետը, որը հակառակն է պնդում»,- ասել է ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը՝ նշելով, որ այս պահին ԱԳ նախարարի, ներկայացուցիչների մակարդակով այդ խնդրով լուրջ բանակցություններ են գնում։

Իսկ քաղաքական ասպե՞կտը։ «Նկատեցիք՝ Բելառուսն անմիջապես առաջ գցեց իր թեկնածուին, խաղը խառնեց, ապա ասաց՝ որոշում չկա։ Բանն այն է, որ Խաչատուրովին նշանակելը նույնպես հեշտ չեղավ․ Ադրբեջանը դեմ էր, իսկ վերջինիս շահերն առաջ էր տանում նույն Բելառուսը։ Միայն այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այսօր ղեկավարում է Հայաստանը, դա զսպում է Ադրբեջանին։ Մի մոռացեք՝ ՀԱՊԿ-ն ինչ-որ ակումբ չէ, լուրջ ռազմական կառույց է, որն ունի լուրջ ուժեր, ՀԱՊԿ քարտուղարն ունի դոստուպ երկրների նախագահների մոտ՝ լրջագույն հարցեր քննարկելու»։

Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է, Լավրովի արձագանքից երևաց, որ դժգոհ են։ «Սկզբում՝ այո, սակայն հետո շատ բան փոխվեց։ Այս պահին կարելի է ֆիքսել, որ առավել հակում կա դեպի Հայաստան։ Բուն քննարկումների ընթացքից է կախված լինելու վերջնական որոշումը»։

Վաղարշակ Հարությունյանի թեկնածությո՞ւնն եք պնդում։ «Այո, նա պրոֆեսիոնալ կադրային գեներալ է, իր հետ արդեն հանդիպում եղել է։ Տեսնենք»։ Մենք կապվեցինք պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ «Ոչինչ չեմ մեկնաբանում»,- ասաց։ Երեկ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բարձրաձայնել է Վաղարշակ Հարությունյանի անունը՝ որպես Հայաստանի պաշտոնական թեկնածուի»:

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40