Նիկոլ Փաշինյանը բացատրեց անցումային արդարադատության էությունը

08.09.2018 21:38
1281

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանը բացատրեց անցումային արդարադատության էությունը: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Փաշինյանը շեշտեց, որ անցումային արդարադատությունը ոչ թե հակաօրինական կամ օրենքից դուրս գործիք է, այլ դա կարող է տեղի ունենալ միայն օրենքով սահմանված կարգով, Սահմանադրության շրջանկաներում, ինչը  միջազգայնորեն ընդունված երևույթ է:

«Դա որևէ կերպ չի կարող բիզնեսի հետ առնչվել: Դա կարող է առնչվել միայն կոռուպցիայի և կոռուպցիոն երևույթների հետ: Դա որևէ ձևով չի կարող առնչվել բիզնեսի և սեփականության հետ: Սեփականության վերաբաշխում չի լինելու: Բայց ես չեմ բացառում, որ կոռուպցիոն դեպք լինի, երբ պարզվի, որ մի շատ բարձրաստիճան պաշտոնյա ունի տասնյակ միլիոն դոլարների ակտիվներ և ունեցվածք, և Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով այդ գողացված ակտիվները վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծեց վարչապետը:

Նա հավելեց, որ ստիպված են լինելու գնալ այս ճանապարհով, որովհետև կարող է պարզվել, որ մեր ազգային հարստության շատ մեծ հատվածը ծվարած է օֆշորային գոտիներում: «Մենք հո չե՞նք կարող դրա հետ համակերպվել: Անցումային արդարադատությունն այն մասին է, որ մենք կարողանանք միջազգային կառույցների հետ համագործակցությամբ գտնել այդ ակտիվները և հետ բերել»,- մանրամասնեց Փաշինյանը:

Վարչապետը սակայն նկատեց, որ չեն գնալու այդ ճանապարհով, քանի դեռ դրա շուրջ հանրային լայն համաձայնություն չլինի, հաշվի առնված չեն լինի բոլոր մտահոգությունները, քանի դեռ չկան երաշխիքներ, որ դա այլ երևույթների վերածվի: «Մեզ համար ամենակարևորը վստահությունն է Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Այդ վստահությունից թանկ մենք ոչինչ չունենք»,- եզրափակեց վարչապետը:

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40