Նիկոլ Փաշինյանը ԵԽ-ում վերահաստատել է հասարակություններին խաղաղության պատրաստելու Հայաստանի ցանկությունը

11.04.2019 14:08
1121

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Հայաստանն ուզում է հասարակություններին խաղաղության պատրաստել:

Այս մասին ապրիլի 11-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները տարբեր են եղել:

«Չեմ կարծում, թե իմ և Տոնոյանի հայտարարություններում հակասություններ կան, դա մեկնաբանության հարց է: Մեր առաջարկն այն է, որ դադարեն ուժի կիրառումը, սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որոնք Ադրբեջանն օգտագործում է ԼՂ հակամարտության հարցում: Մենք ուզում ենք, որ հասարակությունները պատրաստվեն խաղաղության: Եվ հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում նույնպես դա կանեն: Եվ, եթե դա անեն, բոլորովին այլ իրավիճակում կլինենք»,- ասաց Փաշինյանը:

Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում։

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24