Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20- 30-ն ընկած ժամանակահատվածում. սահմանադրագետ

18.03.2021 18:27
3726

Հաշվի առնելով արտահերթ ընտրությունների ժամկետի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարելի է ենթադրել, որ վերջինս պատրաստվում է ապրիլի 20-30–ն ընկած ժամանակահատվածում հրաժարական ներկայացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Մելոյանը նշել է՝ ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը երաշխիք է ստացել Գագիկ Ծառուկյանից, որ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու իր հրաժարականի պարագայում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը հայտարարությունն արել է ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպումից հետո: Ըստ նրա՝ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս վարչապետի հրաժարականի պարագայում խմբակցությունների կողմից նոր վարչապետի թեկնածության առաջադրումը:

Գոհար Մելոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու այս տարվա ապրիլի վերջին տասնօրյակում՝ ապրիլի 20-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում, ինչից հետո 7 օր պետք է վարչապետ չընտրվի:

«Երկրորդ անգամ թեկնածու չառաջադրելու և նոր վարչապետ չընտրվելու պարագայում 7 օր անց օրենքի ուժով խորհրդարանն արձակվում է, ինչից ոչ ուշ, քան 30 օր անց և ոչ շուտ, քան 45 օր հետո նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց սահմանադրագետը:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40