Ժառանգություն ստանալու գործընթացները կդյուրացվեն․ ԱԺ-ն ընդունեց նախագիծ

18.01.2022 14:24
3008

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր օրենսդրական կարգավորումներով դյուրացնել ժառանգատուների մահվան դեպքում ժառանգություն ստանալու ընթացակարգերը։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծին «կողմ» քվեարկեց 86, «դեմ»՝0, «ձեռնպահ»՝ 5 պատգամավոր։

Նախագծի հեղինակներն են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը ու Նարեկ Բաբայանը։

Նախագծում նշված է, որ ժառանգի կողմից ժառանգություն ընդունելիս բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ ժառանգատու անձի մահը վրա է հասել հաստատապես հայտնի հանգամանքներում (օրինակ՝ ռազմական գործողությունների, տարերային աղետների ժամանակահատված), սակայն մինչեւ մահացածի ինքնությունը հաստատելն անցել է ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը: Այսպիսի իրավիճակ հատկապես առաջացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետեւանքով:

Իշխանական պատգամավորները հիմա ներկայացնում են լուծում՝ այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը պետք է համարել ոչ թե մահվան օրը, այլ՝ մահվան պետական գրանցման օրը, որ ժառանգը կարողանա ստանալ ժառանգությունն ու կաշկանդված չլինի վեցամսյա ժամկետով:Նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40