Սյունիքում բերման են ենթարկվել Երևանում զինված ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող 4 իրանցիներ

13.07.2022 21:05
4102

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների և Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ, Երևանում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին կանգնեցնում են որպես տաքսի շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենան, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները Opel-ի մեջ հայտնաբերում են Իրանի քաղաքացիներ, 24-ամյա Մահդի Ճ.-ին, 31-ամյա Ռեզա Ա.-ին, 24-ամյա  Հուսեին Դ.-ին և  32-ամյա Ալի Ա.-ին:

Վերջիններս ավազակային  հարձակում կատարելու կասկածանքով  բերման են ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին, այստեղից էլ նրանց ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի  252 հոդվածի  2-րդ մասի  3-րդ, 5-րդ, և 7-րդ կետերի հատկանիշներով:

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է տուժածից հափշտակած ոսկյա շղթան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40