Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է ուշադրությամբ հետևել «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքին

06.07.2018 00:59
1522

ԳՈՐԻՍ,  5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին խորհրդակցություն կանցկացնի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագրի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս հարցին անդրադարձավ Քաջարանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։  «Բազմիցս հարց է բարձրացվել է, թե ինչու ճանապարհի շինարարությունը սկսվեց Երևան-Արտաշատ և ոչ թե Մեղրի-Կապան հատվածից։ Դա անհեթեթ մոտեցման արդյունք է։ Երեքշաբթի օրը խորհրդակցություն է հրավիրված «Հյուսիս-հարավ» ճանապահի հետ կապված, քանի որ լուրջ խնդիրներ կան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա բնորոշմամբ՝ այն հատվածները, որոնք արդեն կառուցվել են, բազմաթիվ թերություններ ունեն։

Փաշինյանը նշեց, որ ներկայում կան ներդրումային առաջարկներ, ըստ որոնց, կկառուցվի թունելներով ճանապարհ Սիսիանից դեպի Լիճք։ Վարչապետը խոստացավ, որ այդ ծրագրերը կդարձնեն քննարկման առարկա։ Կուսումնասիրեն նաև կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցման հետագա ընթացքին վերաբերող հարցերը։ «Ես նաև իրավապահներին եմ հանձնարարել, որ այդ ճանապարհին ավելի ուշադրությամբ հետևեն։ Եթե կան չարաշահումներ, բոլոր մեղավորները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն։ Հույս ունեմ, նկատել եք՝ Հայաստանում ամենաթողության դարն ավարտվել է; Որևէ մեկը չի կարող հանցանք կատարել ու մնալ անպատիժ»,-եզրափակեց պաշտոնյան։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22