«Գանձասարը» Ալեն Կարապետյանի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց, իսկ «Սյունիքը» նվազագույն հաշվով պարտություն կրեց

06.03.2023 11:50
2346

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության գարնանային փուլը կապանյան երկու թիմերն անցկացրին սեփական հարկի տակ: Նրանցից «Գանձասարը» աշնանային մրցաշրջանն ավարտել էր առաջնության աղյուսակի չորրորդ հորիզոնականում՝ 36 միավորով, գնդակների 36-17 տարբերությամբ: «Սյունիքը» 10-րդ հորիզոնականում էր՝ 18 միավոր, գնդակների 26-32 հարաբերությամբ:

Մարտի 3-ին «Գանձասարը» հյուրընկալեց առաջնության աղյուսակում երրորդ տեղում ընթացող Երևանի «Արարատ-Արմենիա-2» թիմին: Խաղաշրջանի մեկնարկին բնորոշ հուզմունքը, որը հանգեցնում էր տեխնիկական խոտանի, զգալ էր տալիս մանավանդ փոխանցումների ժամանակ: Կապանյան թիմը, այնուամենայնիվ, 3-0 խոշոր հաշվով հաղթեց հակառակորդին՝ շնորհիվ Ալեն Կարապետյանի հեթ-տրիկի: Նա առաջնությունում խփած գնդակների քանակը հասցրեց 13-ի:

Մարտի 4-ին դարձյալ օրը ֆուտբոլային էր Կապանում: «Սյունիքը» «Լեռնագործ» ստադիոնում ընդունեց երկրորդ հորիզոնականում  ընթացող Երևանի «Վեստ Արմենիային»: Խաղի 28-րդ րոպեին հյուրերից Կարապետ Մանուկյանը գրավեց «Սյունիքի» դարպասը: Մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում Գարիկ Գևորգյանի հեռահար հարվածի շնորհիվ վերականգնվեց հավասարակշռությունը, բայց երկրորդ խաղակեսի 61-րդ րոպեին նույն Կարապետ Մանուկյանն առաջ մղեց իր թիմին: Մինչև խաղավերջ «Սյունիքի» խաղացողներին չհաջողվեց փրկել հանդիպումը և ի վերջո խաղադաշտը թողեցին պարտված:

Վահրամ Օրբելյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02