Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա. Արման Թաթոյան

21.03.2026 13:12
529

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին գրառում է արել․

«Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա: Ես հասկանում և հարգում եմ մեր մայրերի վախը։ Հայաստանի մայրերն ունեն վախենալու իրավունք։

Հենց այդ պատճառով էլ ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ․ Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է` որպես նախընտրական գործիք։

Բայց նա դա անում է ոչ թե մայրերին պաշտպանելու համար, ոչ թե հանուն մեր 18-19 տարեկան երիտասարդների, այլ իր վերարտադրության համար։ Սրանք տարբեր բաներ են։

Իրականում, անվտանգության իրական սպառնալիքը գոյություն ունի, և դրա իրական աղբյուրը ոչ թե ինքնին [միայն] վարչապետի փոփոխությունն է, այլ իրավական երաշխիքների բացակայությունը, միջազգային դատարանների չկատարված որոշումները, դրա հետևից չգնալը, ինչպես նաև սեփական քաղաքացիներից թաքուն պահվող պայմանավորվածությունները։

Տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ես արձանագրել եմ նույն բանը․ վախն օգտագործվում է որոշումների կայացումն արգելակելու համար։ Սա ոչ թե անձնական, այլ համակարգային խնդիր է։

Անվտանգությունը մեկ մարդ ու այդ մեկ մարդու իշխանությունը չէ։ Այն միջազգային մեխանիզմներն են, պայմանագրեր, խորհրդարանական վերահսկողություն և այլն։

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի անդամ է։ Դատարանի որոշումը փաստաթուղթ է։ Ես գիտեմ, թե ինչպես է այն գործում և ինչպես կարելի է հասնել դրա կատարմանը, բայց այսօր այն չի կատարվում:

Հայ ժողովուրդն արժանի է ոչ թե սպառնալիքների, այլ բացատրությունների։ Եվ ոչ թե խոստումների, այլ խելամիտ լուծումների, որոնք մենք կտանք։

Մենք կտանք և՛ բացատրություններ, և՛ լուծումներ, ոչ թե վախեր, այլ հավատ՝ հենվելով առողջ բանականության, իրավունքի, միջազգային մեխանիզմների և մեր բարեկամների աջակցության վրա»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40