Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հիմնավորումը

22.08.2018 14:32
1254

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ անցումային արդարադատությունը ամբողջ աշխարհում ընդունված գործիք է: Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց, որ այդ մեխանիզմների հետ կապված քննարկումներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցել են Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո:

«Ինչո՞ւ ենք մենք այդ մասին խոսում հիմա, որովհետև կան իրավիճակներ, երբ իրավապահ մարմինները զեկուցում են, որ մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ: Ակնհայտ է, որ դրանք հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ են, իսկ այսօիրվա մեր քրեաիրավական կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում այդ գումարների ծագումնաբանությունը քննելու և դրանք վերադարձնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավաստիացրեց, որ ինքը շարունակում է չմիջամտել դատական իշխանության գործերին, սակայն միևնույն ժամանակ շեշտեց, որ  չի հանդուրժելու այն դատավորներին, ովքեր փորձելու են առաջ շարժվել կողմնակի ազդեցություններով և կաշառքով:  «Ես ասել եմ, որ այն դատավորները, ովքեր կգործեն օրենքի տրամաբանությամբ և պատասխանատու կլինեն իրենց որոշումների համար, մենք կողջունենք նրանց, սակայն բառացի ասել եմ, որ վայը եկել տարել է այն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով, կաշառքով կփորձեն դատական համակարգն այլ ուղղությամբ տանել: Ես ի՞նչ եմ ասում, ասում եմ, ժողովուրդ ջան, ես չեմ միջամտելու ձեր գործերին, սակայն եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից, հետևի դռնով մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապեր օգտագործեն, դա չի լինելու: Ես խոսում եմ երևույթների մասին, ես չեմ խոսում կոնկրետ դեպքերի մասին, որպեսզի դեպքերի վրա ազդեցություն չունենամ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40