Ռուսաստանը շարունակելու է աջակցել ԼՂ խնդրի լուծումների որոնմանը. Լավրովը կառուցողական է որակում Մնացականյանի հետ հանդիպումը

07.06.2018 18:01
1168

 ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումն ու նրա հետ բանակցությունները կառուցողական է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Լավրովն ասաց հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ նշելով, որ բանակցություններն անց են կացվել երկու երկրներին կապող գործընկերության, ռազմավարական համագործակցության ոգուն համաձայն:

Նա ընդգծեց, որ կողմերն արձանագրել են հայ-ռուսական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը՝ այդ թվում և բարձրագույն մակարդակում: «Կարեւոր համաձայնություններ են ձեռքբերվել մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Խորհրդարանական մակարդակով եւս շփումներ են տեղի ունենում: Երկու օր առաջ աշխատանքային այցով Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նա մասնակցել է պառլամենտարիզմի զարգացման հարցերով միջազգային ֆորումին»,- նշեց Լավրովը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ բանակցությունների ընթացքում խոսվել է նաեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին: «Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերը: Նախորդ տարի մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 30 տոկոսով ավելացել է: Դրական դինամիկան ներկայում ևս շարունակվում է: Առաջին եռամսյակում առևտրաշրջանառության աճը հասել է գրեթե 40 տոկոսի: Մենք համաձայն ենք, որ նման բարձր ցուցանիշները հնարավոր են դարձել նաեւ այն առավելությունների շնորհիվ, որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ում մեր երկրների անդամակցությունը»,- նկատեց Լավրովը:

Նա հիշեցրեց, որ ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են երկրում բոլոր օտարերկրյա ներդրումների 35 տոկոսը. ներկայում Հայաստանում գործում է ռուսական կապիտալով շուրջ 2200 ընկերություն:

Նախարարները քննարկել են նաեւ համատեղ խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը, այդ թվում եւ էներգետիկ, բանկային ու հեռահաղորդակցության ոլորտներում: Լավրովի համոզմամբ՝ այդ ոլորտներում հաջողությանը կնպաստեն նաեւ տնտեսական ու ռազմատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները:

«Շատ կարեւոր ու օգտակար փոխգործակցություն է հաստատվել հումանիտար ոլորտում: 2017 թվականի դեկտեմբերին Գյումրիում սկսել է աշխատանքը Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի մասնաճյուղը: Ռուսաստանում սովորում են Հայաստանի շուրջ 5500  քաղաքացի, որոնցից 1500-ը դաշնային բյուջեի հաշվին»,- նշեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Նա հիշեցրեց նաեւ, որ Հայաստանում գործում են ռուսական բուհերի 8 մասնաճյուղեր, որտեղ սովորում են 3500 ուսանողներ: «Մենք սերտ համագործակցում ենք ու կոորդինացնում ենք մեր գործողությունները միջազգային արենայում: Այսօր ուսումնասիրել ենք այն պրակտիկ խնդիրները, որոնք այս համատեքստում կանգնած են մեր ներկայացուցիչների առաջ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի հարթակներում: Հատուկ ուշադրություն ենք դարձրել մեր աշխատանքին Սևծովյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում, որի հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին Հայաստանում»,- ասաց Լավրովը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ խոսել են նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման խնդիրների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: «Ռուսաստանը ինչպես Երեւանի ու Բաքվի հետ երկկողմ  հարաբերությունների համատեքստում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործընկերների հետ շարունակելու է աջակցել կողմերին փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»,- հայտարարեց Լավրովը:

Նա իր գոհունակությունը հայտնեց բանակցությունների արդյունքներից: «Վստահ եմ, որ դրանք կնպաստեն Հայաստանի ու ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների հետագա առաջընթացին»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40