Նիկոլ Փաշինյանը քաջարանցիներին վստահեցրեց՝ Հայաստանի ամեն քառակուսի մետրը ծաղկեցնելու կամք ունեն

06.07.2018 01:00
1496

ՔԱՋԱՐԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաջարանում հայտարարեց, որ Հայաստանի ամեն քառակուսի մետրը վերակառուցելու ու ծաղկեցնելու կամք ունեն։ Նա բոլորին հորդորեց միավորվել այս նպատակի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Փաշինյանը քաջարանցիներին տեղեկացրեց, որ հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում հավաքագրված գումարներից հատկացումներ կկատարվեն համայնքային ծրագրերին։ «Այս այցն ունի նաև գործնական նպատակ՝տեղում ծանոթանալ իրավիճակին, տեսնել խնդիրները, որոնք պետք է  առաջնահերթ լուծենք։ Մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել ենք լուծումները։ Այսօր արդեն շատ կոնկրետ որոշումների ենք հանգել։ Դա վերաբերում է սուբվենցիաներին՝ Կառավարություն-ՏԻՄ համատեղ ծրագրերին, որոնց համար 2018-ի բյուջեով գումարներ նախատեսված չեն եղել։ Սյունիք մեր կատարած այցի ընթացքում գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվեց հակակոռուպցիան գործողությունների արդյունքում հավաքագրված 10 միլիարդ դրամ  հատկացնել կառավարության և համայնքների համատեղ ծրագրերին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ, չնայած Քաջարանում տեղակայված է խոշոր արդյունաբերական կենտրոն, այնուամենայնիվ, քաղաքային ենթակառուցվածքներն այնքան էլ զարգացած չեն։ «Այս պայմաններում պետք է քաղաքի միջին վիճակը որակապես տարբերվեր մյուս քաղաքների վիճակից, բայց ճանապարհների վիճակն, օրինակ, սպասվածի մակարդակի չէր»,-հավելեց Փաշինյանը։

Վարչապետը չմոռացավ շնորհավորել քաջարանցիներին Սահմանադրության օրվա առիթով։ «Եկել ենք ձեր աչքերի մեջ նայելու, ձեր «դուխը» զգալու, համոզվելու, որ դուք գիտեք՝ այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել և հաղթանակը ձեզանից յուրաքանչյուրի կերտածն է։ Այսօր այդ հաղթանակը տոնելու կարևոր օր է, քանի որ այսօր Սահմանադրության օրն է։ Սահմանադրության երկրորդ և անփոփոխելի հոդվածում գրված է ՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որևէ մեկը չի համարձակվի ոտնձգություն իրականացնել ժողովրդի իշխանության վրա։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10