Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բնակիչներին հրավիրում է հանդիպման

09.03.2020 22:15
1262

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի վաղ առավոտից «Այո»- քարոզարշավի շրջանակում կհանդիպի Սյունիքի մարզի տարբեր քաղաքների և գյուղերի բնակիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Փաշինյանը գրառմամբ  քաղաքացիներին հրավիրել է հանդիպման:

«Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին: Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։ Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում»,-գրել է Փաշինյանը:

Մարտի 10-ի վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։  Փաշինյանը սիրով հրավիրել է բոլոր տեղացիներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40