«Նման պահվածքով՝ ոչ հարիր հային, առավել եւս տղամարդուն՝ հարցեր չեն լուծում». Գորիսի փոխքաղաքապետ

23.04.2021 20:19
5532

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը քիչ առաջ դուրս եկավ Քննչական կոմիտեից։

Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց՝ ինչ քննչական գործողություններ են իրականացվել իր նկատմամբ։

«Գորիսի մեր տնից են ինձ բերման ենթարկել, բերել են Քննչական կոմիտե, հետո այստեղից չգիտես՝ ինչու տեղափոխել են Երեւան քաղաքի վարչություն, այնտեղ մի պղծված անձնավորություն, հետո կհայտարարեմ՝ ով էր այդ մարդը, պաշտոնավոր, ոչ ոստիկան, նման մարդկանց ես ոստիկան կոչել չեմ կարող, որոշ չափով այլանդակություն թույլ տվեց իմ նկատմամբ։ Դրա պատասխանն իրենք օրենքի դաշտում պետք է տան, եթե օրենքի դաշտում չտան, այդ ամենից հետո նոր ես կխոսեմ այդ մասին։ Ինչ վերաբերում է այս իմիտացիոն շոուներին, որոնք իրականացվում են մեր իշխանությունների կողմից, ես ուզում եմ «ողջույն հղել» մեր շոումենիստ, շոու սիրող կեղծիքի եւ ստի մեջ շաղախված վարչապետին, ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ նման ձեւով, պահվածքով ոչ հարիր հային, առավել եւս տղամարդուն հարցեր չեն լուծում։ Այսինքն՝ ինքն ուզում է նման ձեւով սյունեցուն ասել, որ ամեն ինչ նորմալ է, դուք պետք է այսպես հարմարվեք, Սյունիքն էլ վաղ կհանձնեմ, ամեն ինչ նորմալ կլինի։ Եւս մեկ անգամ ես հաստատում եմ, որ մենք թույլ չենք տալու»,- ասաց Հովսեփյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ այն, ինչ կատարվել է այս երկու օրվա ընթացքում, իր իրավական գնահատականը ստանալու է. «Մենք սպասում ենք դրան։ Եթե չստացավ իրավական գնահատական, ապա այլ մեխանիզմներով մենք կփորձենք հարցը լուծել»։

Փոխքաղաքապետը պատմեց, որ իրեն բերման ենթարկելիս չեն ասել՝ որն է պատճառը. «Ես երեկ՝ ժամը 18։00-ից հետո եմ իմացել՝ ինչի համար են բերման ենթարկել։ Մինչեւ այդ ամեն ինչը հեքիաթային ֆիլմի էր նման, ոչ մեկ չէր ասում՝ ինչ է կատարվում իրականում»։

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Հովսեփյանն այն անվանեց անհեթեթություն. «Հերթական խեղկատակությունն է, շոուն է, որը ցուցադրում է մեր իշխանությունը՝ փորձելով ուժի միջոցով ինչ-որ բան ճնշել։ Սյունեցի տղամարդը պահելու է իր արժանապատվությունը»։

Նա պնդեց, որ քրեական գործը շինծու է. «Ես գիտեմ, որ բոլորին բաց են թողնելու, քանի որ գործը շինծու է, գործը կարելուց էլ գրագետ չի կարվել»։

Փոխքաղաքապետն անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, որ Սյունիքում տեղի ունեցած ակցիաները որոշակի շրջանակներին սպասարկող մարդիկ էին կազմակերպել, ասաց. «Ուղղակի անհեթեթություն է, բացարձակ սուտ է։ Նման խեղաթյուրված մտքերին ես անիմաստ եմ համարում պատասխանելը։ Ի՞նչ են ուզում, այսինքն՝ գան ու մեղրեցին չխոսի՞, ի՞նչ եք անում»։

Անդրադառնալով իմքայլական Արմեն Խաչատրյանի այն դիտարկմանը, որ սյունեցիները չեն կարող խուլիգան լինել, Մենուա Հովսեփյանն արձագանքեց. «Ես «Իմ քայլից» սյունեցի պատգամավոր չեմ ճանաչում, որովհետեւ վերջին ժամանակներս իրենք իրենց սյունեցուն վայել չեն դրսեւորում։ Կարեն Համբարձումյանն էլ վերջերս հայտարարում էր, որ սյունեցուն միշտ էլ ապրել է ադրբեջանցիների հետ»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 23-ին, բավարարել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով նրա ձերբակալությունը։

Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06