Նոր գիրք. ՈՒՍՈՒՑՉԻ ՎԱՍՏԱԿԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՆՎԵՐ

29.08.2018 18:10
2033

Հրապարակի վրա է ՀՀ Ժուռնալիստների միության անդամ Սերյոժա Գասպարյանի  «Ոսուցիչը» գիրքը: Սերյոժային ճանաչողները լավ գիտեն, որ նա մասնագիտությամբ հաղորդակցության ուղիների ինժիներ է, ով երկար տարիներ աշխատել է Եղեգնաձորի ճանապարհաշինական վարչությունում, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունում, վաստակել սեր ու հարգանք գործընկերների կողմից :     

Բայց արի ու տես, որ հմուտ այդ ինժեների հոգում խուտուտ է եկել նաեւ ստեղծագործելու աստվածաշնորհ կարողությունը ու նրան մղել դեպի լրագրության հետաքրքիր աշխարհը: Ու պատահական չէր նրա «Արծաթ աղբյուրների հեքիաթը» ժողովածուն՝ տպագրված 2016-ին: Դրանով նա հաստատեց արարող իր ոգու ծարավը, պատկերավոր մտածողության հրաշքը, սեփական հուզաշխարհի երանգները մարդկանց նվիրելու ունակությունը: Արդյունքում՝ նաեւ այս նոր գիրքը ժողովրդանվեր հայ ուսուցչի մասին:       

Տարբեր առիթներով  Սերյոժայի հետ ունեցած հանդիպումների ժամանակ նա անհուն սիրով ու երախտագիտությամբ էր խոսում եւ այսօր էլ բարձրաձայնում է ուսուցչի դերի մասին ունեցած իր հաճելի կարծիքը՝ ամեն անգամ վկայակոչելով անմահ Նժդեհի բարձր գնահատականն ուսուցչի վերաբերյալ: Երեւի նախախնամության հրամայականով (թե բարությամբ) Սերյոժան կյանքի ընկերուհի է ընտրել հենց մի այնպիսի ուսուցչուհու, ով ոչ միայն ժողովրդի իմաստուն դստեր նվիրումով պիտի դաստիարակեր հազարավոր հայրենասեր մանկավարժների, գիտնականների, զինվորների, բարձրաստիճան սպաների, աշխատանքի հերոսների, այլեւ  պիտի երջանկացներ իրեն՝ հայուհու հավատարմությամբ, տան աստվածուհու խոհեմությամբ, զավակների հանդեպ ունեցած պատասխանատվությամբ, թոռների հանդեպ ցուցաբերած երջանիկ տատիկի սիրով ու հոգատարությամբ: Իսկ այդ ուսուցչուհին Անուշ Գրիգորյանն է, ում ունեցած մանկավարժական աստղալից ճանապարհով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովուրդ:       

Բազմավաստակ ուսուցչուհու մանկավարժական, գիտամշակութային ուղին գրքում  գնահատված է ըստ էության, հաստատված, խոսուն փաստերով ու վկայագրերով: Սերյոժա Գասպարյանը պատասխանատվության ամենախիստ զգացումով գրքում ներկայացնում է ազգային հպարտություն հանդիսացող ուսուցչուհու արժանապատիվ կյանքն ու գործը:      

Ծանոթանալով գրքին, ասես հոգու աչքերով տեսնում ես Անուշ Գրիգորյանի գործունեությունը՝ ասեղնագործված գոբելենի երանգներով ու հպարտանում, որ ազգը փառավորվում է նման զավակներով: Երեւի Աստծո մատը խառն է հայոց լեռնաշխարհն աստղազավակներով զարդարելու գործում: Նրանցից մեկը հենց Անուշն է, ով ծնվել է 1952թ. հունվարի 15-ին, Ղափանի շրջանի  Շիշկերտ գյուղում:  Հետագայում ընտանիքով տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Երեւան քաղաքում: 1978-ին ավարտել է ԵՊՀ  աշխարհագրական ֆակուլտետը, մանկավարժի որակավորումով գործուղվել Եղեգնաձորի շրջանի թիվ 1 միջնակարգ դպրոց, այնտեղ էլ ամուսնացել ու մեր ժողովրդին նվիրել երկու խելացի դուստր: Անուշն ուսուցչուհու պաշտոնից անցել է ուսմասվարի դժվարին աշխատանքի, ապա ղեկավարել դպրոցը՝ որպես տնօրեն, ճանաչվել 2003-2004 ուս. տարվա լավագույն ուսուցիչ: Նա իր գիտամանկավարժական հարուստ գործունեության շնորհիվ ճանաչվել է եւ նախկին Խորհրդային Միության, եւ անկախ  Հայաստանի բոլոր  կրթօջախներում՝ որպես իր գիտելիքներն անընդհատ հարստացնող, նոր մեթոդները յուրացնող մասնագետ:     

Սերյոժա Գասպարյանի   «Ոսուցիչը» գիրքը կրկին գալիս է հաստատելու, որ հազարամյակների ընթացքում արհավիրքների ենթարկված, 1915-ի Մեծ եղեռնը տեսած մեր ժողովուրդը, ի  հեճուկս իր հին ու նոր ոսոխների, հարատեւել է մատաղ սերնդին հայեցի դաստիարակող, գիտելիքների պաշարով հարստացնող այնպիսի մանկավարժ-դաստիարակների շնորհիվ, որպիսին Անուշ Գրիգորյանն է:     

Գրքին շուք են տալիս Անուշ  Գրիգորյանի գերդաստանը ներկայացնող գունավոր լուսանկարները՝ նորից ու նորից հաստատելով, որ մեր ժողովուրդը հզոր ու հավերժական է իր ամուր ու ավանդապահ ընտանիքներով:   

Հաճելի է ընդգծել նաեւ հանգամանքը, որ բավականին ծավալուն այս գիրքը տպագրվել է Անուշ Գրիգորյանի դուստրեր Լուսինե  եւ Գայանե Գասպարյանների ընտանիքների տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին:     

Ս. Գասպարյանի հեղինակած  «Ոսուցիչը» գիրքը խորքային բովանդակության ու վավերական փաստաթղթերի առկայության շնորհիվ արժեվորվում է ոչ միայն կրթության, այլեւ ազգագրության բնագավառի տեսադաշտում: Նման գրքերի անհրաժեշտությունը կարեւոր է նաեւ գալիք պատմության համար:

ՎԱՐԴԳԵՍ  ԽԱՆՈՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40