Նոր գիտակրթական ծրագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախաձեռնությամբ

27.07.2026 16:05
467

Կապանի լեռնահարստացման  կոմբինատը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում է «GEO MAP-CAMP. քարտեզագրելով Հայաստանի ապագան» գիտակրթական նախագիծը՝ հանքարդյունաբերության ոլորտին, տարածաշրջանում նրա զարգացման բնագավառին առնչվող։

Հուլիսի 24-ին ծրագրի մեկնարկը տեղի ունեցավ «Ոսկե Կապան» հյուրանոցում։

Մասնակցում էին «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը, կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես  Հովհաննիսյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Աշխարհագրություն», «Երկրաբանություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժինների ուսանողներ, Սյունիքի մարզի դպրոցականներ։

Ցուցադրվեց տեսահոլովակ՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի անցած ուղին ներկայացնող։

Բացման խոսքով հանդես եկան  «Կապանի լեռնահարստացման  կոմբինատ» ՓԲԸ կառավարման խորհրդի նախագահ  Սասուն Ավետիսյանը, Երևանի պետական  համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր ողջունեցին գիտակրթական այդ նախաձեռնությունը։ Բանախոսների խոսքում կարևորվեցին գործատու-բուհ համագործակցությունը, կրթության և աշխատանքի միջև ամուր կապերի ստեղծումը։

Սասուն Ավետիսյանը մասնավորապես նշեց, որ ներկայացվող ծրագրով ամուր հարթակ է ստեղծվում երիտասարդների, ապագա մասնագետների և գիտական ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ապագայում թարմ գաղափարներով ներդրում կունենան հանքարդյունաբերության զարգացման ոլորտում։ Նաև հավելեց, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր ոլորտի զարգացումն անհնար է պատկերացնել առանց նորարարության և երիտասարդների ներգրավվածության։

Այնուհետև ցուցադրվեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցության վերաբերյալ տեսահոլովակ։

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի համագործակցությունը, ըստ տեղի ունեցած միջոցառումների, ներկայացրեց ֆակուլտետի կայուն զարգացման ծրագրերի համակարգող Պապին Մուրադյանը։

Այնուհետև «GEO MAP-CAMP» ծրագիրը ներկայացրին ֆակուլտետի PR պատասխանատու Իրինա Սահակյանը և Պապին Մուրադյանը։

Ծրագրին նվիրված միջոցառումները կտևեն երեք օր։

***

Հուլիսի 27-ին «Ոսկե Կապան» հյուրանոցում  ավարտվեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի  համագործակցությամբ իրականացվող «GEO MAP-CAMP. քարտեզագրելով Սյունիքի ապագան» գիտակրթական ծրագիրը:

Մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: Իսկ մինչ այդ նրանք անցկացրեցին երեք հագեցած օր:

Երկրորդ օրը սկսվեց բանախոսությամբ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատը` Սյունյաց լեռնաշխարհի հենարան» թեմայով: Ընկերության բնապահպանության բաժնի պետ Աիդա Ալեքսանյանն իր  խոսքում  մանրամասնեց ընկերության  սոցիալական պատասխանատվության և կայուն զարգացման թեմաները: Այնուհետև նախագծի մասնակիցները հանդես եկան թիմային աշխատանքով:

Առավել հագեցած էր ծրագրի երրորդ օրը, որը սկսվեց Կապանի երկրագիտական թանգարան այցելությամբ:

Այնուհետև ծրագրի մասնակիցները եղան Կապանի լեռնահարստացման կոմբինատում: Վարչական մասնաշենքում անհրաժեշտ հրահանգավորում ստանալուց հետո հաջորդ հանգրվանն ընկերության շահագործման-հետախուզման արտադրամասն էր, որտեղ ընկերության գլխավոր երկրաբան Տիգրան Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրեց տեղեկություններ  հանքամարմինների-հետախուզման մասին:

Օրվա երկրորդ հատվածում ծրագրի մասնակիցները եղան Վահանավանքի վանական համալիրում:

Մայրաքաղաք մեկնելուց առաջ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը «Սյունյաց երկրի» հետ զրույցում կարևորեց դպրոց-բուհ-գործատու եռամիասնության համագործակցությունը՝ մանավանդ երկրաբան մասնագետ պատրաստելու համատեքստում:

Նա նշեց հանգամանքը, որ ֆակուլտետի «Երկրաբանություն» բաժնում  երկու-երեք տարի առաջ ընդանրապես ընդունելություն չկար: Առաջիկա ուսումնական տարվա համար սահմանված 15  տեղի համար  հավակնում է 20-ից ավելի դիմորդ:

«Հաջորդ խնդիրն այն է, որ  մասնագիտական դաշտը լրացնելուց հետո ուսանողներին ներգրավենք գիտական գործունեության  մեջ, մանավանդ որ այդ նպատակի համար ՀՀ կրթության և գիտության կոմիտեն բավականին լուրջ դրամաշնորհային ծրագրեր է նախատեսում»- նշեց մեր զրուցակիցը:

 

Վահրամ Օրբելյան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25