Նոր գոբելեն Սյունիքի մերժվածների սալոնում

07.01.2026 11:12
5308

Ազգային ժողովի 2026 թ․ ընտրություններից առաջ, ինչպես հայտնի է, իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նախընտրական ցուցակ ձևավորելու գործընթաց է սկսել որոշ ժամանակ առաջ․․․

Նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար մեկ տասնյակից ավելի մարդիկ էին Սյունիքից հայտ ներկայացրել կամ ինքնաառաջադրվել՝ համապատասխան վճարումներ կատարելով։

Հիմա վաղ է ասել, թե, ի վերջո, Սյունիքից ովքեր կընդգրկվեն ՔՊ–ի նախընտրական ցուցակում։

Սակայն, ըստ մարզպետարանի մեր աղբյուրների, արդեն իսկ հայտնի է առաջին մերժվածների փունջը․․․

Այդ տեղեկատվության համաձայն՝ Նարե Ղազարյանը, ով Սյունիքի օրվա մարզպետի տեղակալն է, մերժվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։

Պարզվում է՝ ՔՊ–ի վերնախավում տեղյակ են, թե որ արժանիքների համար և ինչ առաքելությամբ է մարզպետը նրանից՝ մեծ ջանքերի գնով, տեղակալ հորինել։

Տեղյակ են նաև՝ ինչ եռանդով էր տիկինը ժամանակին Կապանի փողոցներում հարայ տալիս՝ «Նիկոլ, դավաճան»։

Մերժվել է մարզպետի մյուս տեղակալը՝ Հայկը՝ Հարությունյան ազգանունով։

Հանրապետականից ՔՊ–ի շարքերը ներխուժած տղային թվում էր, թե աննկատ են իր և զորացրված պչրուհու խարդավանքները մարզի կրթության ոլորտում և հատկապես հանրակրթության բնագավառում, բայց․․․

Մերժվել է մարզպետարանի գլխավոր քարտուղար, հին տոմարով՝ աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանը։

Համեմատաբար գրագետ այդ պարոնն օրական 24 ժամ գործող մարզպետին անձնական նվիրվածության ներկայացումներ էր բեմադրում՝ դեռևս նախորդ մարզպետի օրերից, երբ Ռ․ Ղուկասյանը Սյունիքի հարցերով իբր զբաղվող, բայց գոյություն չունեցող աշխատանքային խմբի ղեկավարն էր։

Եվ գլխապտույտն այնքան սաստիկ էր գլխավոր քարտուղարի մոտ, որ չի էլ նկատել, թե ինչպես է Սյունիքի մարզպետարան ասվածը Սյունիքից օտարվում։

Մերժվել է մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։ Ավելին, այդ տղային, իբրև Ամանորի նվեր, աշխատանքից հեռացվելու հրաման են պարգևել։ Եվ այդ նվերը հանձնելու համար նույնիսկ արձակուրդից հետ են կանչել։

Մերժվել են մարզպետի խորհրդականներ Նվարդ Հարությունյանը և Սուրեն Քեսեջյանը։

Անկեղծ ասած՝ մեզ չի էլ զարմացնում վերոնշյալ վեց չինովնիկին մերժելու փաստը։ Ուրիշ հանգամանք է զարմանքի տեղիք տալիս՝ մեր պատմության ամենաբարդ շրջանում Սյունիքի մարզպետարանը հիմնովին վարկաբեկած, պարապության լաբիրինթոսում մխրճված, Սյունիքի հետ (իրենց նկարագրով ու գործով) որևէ աղերս չունեցող, սյունիքյան որևէ հարցում սեփական կարծիք չունեցող այդ անձինք գնում էին խորհրդարան՝ որ ի՞նչ անեն․․․

Մի կարևոր դիտարկում էլ․ մարզպետի երկու տեղակալին, մարզպետարանի գլխավոր քարտուղարին, մարզպետի երեք խորհրդականին իշխող քաղաքական ուժը, փաստորեն, անվստահություն է հայտնում, բայց մարզպետը (գլուխը կախ անելու և իր ձիերի մոտ փախչելու փոխարեն) ինչ–որ աննախադեպ «հաջողությունների» մասին է բարբաջում՝ չիմանալու տալով, որ Սյունիքում և ընդհանրապես բնության մեջ աննախադեպը հենց ինքն է, չպատասխանելով առտնին հարցին, թե ի՞նչ կապ ունի ինքը Սյունիքում կատարված աշխատանքների հետ, սյունեցիների՝ դարերի խորքից եկող ավանդական համերաշխության հետ։

Թեմայի շուրջ խոսակցությունը չենք ավարտում, կշարունակենք, երբ վերջնականապես հայտնի կդառնա, թե Սյունիքից ովքեր են ընդգրկվել ՔՊ–ի նախընտրական ցուցակում։

Մասնավորապես՝ անհրաժեշտություն կլինի, որ առաջադրված յուրաքանչյուր ոք հանգամանալից հաշվետվություն տա, թե մեր երկրամասի համար բախտորոշ վերջին տարիներին և ներկա փուլում կոնկրետ ի՞նչ գործերով են զբաղվել ու զբաղվում։ Խոսքը նախ և առաջ վերաբերում է ներկայումս մարզում պաշտոնավարող ու 2021-ին  պատգամավորի մանդատ ստացած անձանց։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08