Նոր ներդրումներ Կալիֆոռնիայից՝ հայաստանյան ՏՏ ոլորտում. համաձայնագրեր են ստորագրվել

19.09.2018 11:20
1184

Բիզնես Արմենիայի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար, Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը արտագնա գործարար առաքելություն է իրականացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ։ Ինչպես տեղեկացրին Բիզնես Արմենիայի հանրային կապերի բաժնից, շուրջ 50 գործարարների համար շնորհանդես է կազմակերպվել՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրի վերաբերյալ։

Արտագնա առաքելության ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանում ներդրումների մասին. Դրանցից մեկով, որ ստորագրվել է Ամալյա Եղոյանի և «Ալենա Սոլյուշընզ» ընկերության գործադիր տնօրեն Ասբեդ Կասիսի միջև, նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր հիմնել Վանաձորի և Գյումրիի ՏՏ կենտրոններում։ «Ալենա Սոլյուշընզը» տարբեր բիզնեսների համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություն է։

Մյուս համաձայնագրով, որ ստորագրվել է «Հայերքլաութ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Ավետիս Անթափլյանի հետ, նախատեսվում է Գյումրիում բացել ընկերության մարքեթինգային գրասենյակ։ «Հայերքլաութը» ՏՏ ոլորտի ընկերությունների համար կադրերի հավաքագրմամբ և խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն է։

«Բիզնես Արմենիան իր օտարերկրյա ներկայացուցիչների մեծ ցանցով պատրաստ է աջակցել դեպի Հայաստան ներդրումներին։ Այս դեպքում հատկապես ուրախ ենք, որ նոր ներդրումները կուղղվեն մարզեր»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Գյումրին, Վանաձորը, Գավառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների համար հեռանկարային են, ունեն ենթակառուցվածքներ, համալսարնների մասնաճյուղեր, առաջին երկուսում տեխնոպարկեր են գործում։ Սա գնահատելի է, քանի որ ներդրումների մի մասը դեպի մարզեր ապակենտրոնացնելու ռազմավարություն ունենք»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը։

Միացյալ Նահանգներում գործարարների հետ հանդիպմանը Ամալյա Եղոյանը նաև ներկայացրել է Հայաստանում ընկերություն հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, բարձրորակ մասնագետներ ներգրավելու, վերապատրաստման, հաջող բիզնես ծավալելու ճանապարհային քարտեզը։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40