Նոր օրենքի նախագծով երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել 0 տարեկանից սկսած

13.01.2020 21:28
1438

Այսօր ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ քննարկել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նախագիծը, որի հիմնական նպատակն, ըստ նրա, նախադպրոցական կրթությունն ու ծառայությունները բազմազանեցնելը եւ ընդլայնելն է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական եւ սահմանամերձ համայնքներին:

Ծրագրով նախատեսվում է նախադպրոցական կրթական հաստատություններում ներդնել այլընտրանքային եւ ծախսարդյունավետ մոդելներ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար ստեղծել համապատասխան պայմաններ: Նախատեսվում են նաեւ կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների,  նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատություններում կրթության չափորոշիչների ներդրում եւ որակի բարելավում:

Նիստի ընթացքում Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել նախագծի հետ կապված պատգամավորների առաջարկները:

Նա ավելի ուշ լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է, որ նախագծի ամենակարեւոր փոփոխությունը համընդհանուր ներառումն է, որը հիմնականում կվերաբերի այն մարզերին, որտեղի դպրոցներն արդեն անցել են համընդհանուր ներառում: Կկիրառվեն նույն մեխանիզմները, ինչ հանրակրթական դպրոցներում:

Նախարարն ասել է, որ այսօր նախադպրոցական կրթության ոլորտում ունենք զրոյական կարգավորում, որոշ դեպքերում նաեւ ինքնագործունեություն, մասնավոր մանկապարտեզների դեպքում եւս առկա է խնդիր. «Հաճախ չենք հասկանում, թե ինչ տիպի կրթական ծառայություն են մատուցում այդ հաստատությունները»:

Օրինագծով առաջարկվում է փոխել նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների տարիքային շեմը: Եթե այսօր մանկապարտեզները նախատեսված են 3-6 տարեկան, որոշ դեպքերում՝ 2 տարին լրացած երեխաների համար, ապա օրենքում փոփոխությունների ընդունման դեպքում՝ կարող են նախակրթարան հաճախել 0-6 տարեկան փոքրիկները: Նախարարի խոսքով՝ տեսականորեն նախադպրոցական եւ նման ծառայություններ կարելի է մատուցել 0 տարեկանից. «Սա թույլ կտա, որ աշխատող ծնողները շատ հնարավորություն ունենան ավելի վաղ վերադառնալու իրենց աշխատանքին»:

Արայիկ Հարությունյանը նկատեց՝ այսօր չունենք մեխանիզմ, որով չափենք կրթական ծառայությունների որակը, ինչպես նաեւ չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ. «Եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է՝ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական հաստատություններում՝ կրթության որակի հետ կապված»:

Նախարարը հույս ունի, որ օրինագիծն ընդունելու դեպքում՝ նախագծի իրականացման համար կլինի նաեւ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մանկապարտեզների միջանցքներից բացի, տեսախցիկներ տեղադրվեն նաեւ սենյակներում, Հարությունյանը դա վատ պրակտիկա է անվանել. «Մեր երեխաներն անընդհատ չպիտի լինեն հսկողության տակ»,- ասաց նա: Նաեւ հավելեց, որ այդ հարցն ուսումնասիրել է, երբ Երեւանի ավագանու անդամ էր եւ կարծում է, որ մշտապես տեսախցիկների հսկողության տակ լինելը երեխաների մոտ կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել:

Անդրադառնալով լրագրողի այն պնդմանը, թե հաճախ նախադպրոցական կրթական հաստատություններից երեխաները կապտուկներով են վերադառնում, Հարությունյանը նշել է, որ իր ղեկավարման շրջանում ԿԳՄՍ նախարարությունը նման դիմումներ չի ստացել կամ դրանք եղել են շատ քիչ: Եթե նույնիսկ նման դեպքեր եղել են, ապա, ըստ նրա, առանձնահատուկ ուշադրություն են դարձրել եւ միջոցներ ձեռնարկել: Նոր նախագիծը, նախարարի խոսքով, այս հարցին էլ լուծում կտա. «Կան նորագույն մեթոդներ, որոնք շատ են օգնելու դաստիարակներին՝ ավելի հեշտ լեզու գտնել երեխաների հետ»:

Այս օրենքի ընդունման շնորհիվ, ըստ նրա, կլինի արդյունավետության ամբողջական վերահսկում:

Նախարարի խոսքով՝ այժմ երբեմն մանկապարտեզները կարող են օրական 3 լրացուցիչ կրթական ծառայություն մատուցել, երեխաներին սովորեցնել անգլերեն, ռուսերեն, իսկ փոքրիկներն այդ տարիքում ավելի շատ խաղալու, խաղի միջոցով կրթվելու կարիք ունեն. «Մենք հաճախ բախվում ենք մի իրավիճակի, երբ երեխան գնում է առաջին դասարան եւ գիտի 1-ին եւ 2-րդ դասարանների ամբողջ ծրագիրը: Այդ երեխայի համար հետաքրքիր չէ դպրոցը»: Նա նաեւ հավելել է, որ երբեմն ծնողներին թվում է, որ իրենց երեխաներին ինչքան շատ տանեն խմբակների, այնքան նրանք ավելի կզարգանան, սակայն այդ դեպքում հնարավոր է դպրոցում խնդիրներ ստեղծվեն. աշակերտները կարող են թերահավատություն ունենալ դպրոցի նկատմամբ, դասերին հորանջել, քնել, մեկ այլ բանով զբաղվել:

Անի Ավագյան

armtimes.com

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08