Նոր օրինագծով արգելված վայրերում ծխելու տուգանքները կանխարգելող նպատակ ունեն. Արսեն Թորոսյան

18.10.2018 16:31
1038

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտում է, որ «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծով նախատեսված տուգանքների նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ ծխելը կանխարգելելը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով դիտարկմանը, թե նախագծով նախատեսված տուգանքները բարձր են,  ընդգծեց, որ տուգանքի չափն էական չէ: «Նպատակը ոչ թե մարդուն տուգանելն է, այլ ստիպելը, որ չխախտի օրենքը: Նպատակը ծխելը կանխարգելելն է: Ծխախոտն այն ռիսկի հիմնական գործոնն է, որը բերում է մահացության երկու պատճառներին՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ: Եթե մենք ցանկանում ենք ունենալ ցածր մահացություն այս հիվանդություններից, մենք պետք է պայքարենք դրա ռիսկի գործոնի դեմ: Մեր գործողությունները պետք է դիտել միայն դրա շրջանակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե օրենքի ընդունումից հետո ինչպե՞ս են վերահսկելու, որպեսզի կանխեն չնախատեսված վայրերում ծխելու դեպքերը, Թորոսյանը պատասխանեց, որ վերահսկելու են այնպես, ինչպես վերահսկվում են բազմաթիվ կանոններ մեր առօրյա գործունեության մեջ: «Հիմա էլ կինոթատրոններում, մշակութային օբյեկտներում, դպրոցներում, հիվանդանոցներում ծխելը չի թույլատրվում: Նախագծով մենք ընդլայնում ենք ցանկը, սահմանափակում ենք այն վայրերը, որտեղ կարելի է ծխել»,- մանրամասնեց Արսեն Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ցանկանում են այնպես անել, որ մարդիկ քիչ հիվանդանան: Նա շեշտեց, որ կօգնեն այն մարդկանց, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, բայց չեն կարողանում:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ օրենքի նախագծի հետ կապված հարցեր կան, որոնց իրենք պարբերաբար պատասխանում են ու կպատասխանեն՝ հույս հայտնելով, որ այն համերաշխության մթնոլորտում կընդունվի Ազգային ժողովի կողմից:

«Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծով մի շարք սահմանափակումներ ու արգելքներ են նախատեսվում: Ոլորտին առնչվող օրենսդրական այլ փոփոխությունների նախագծերով էլ առաջարկվում է ծանրացնել տուգանքները:

Նոր օրենքի ընդունումից հետո ծխելն արգելված կլինի փակ եւ կիսափակ հանրային տարածքներում, այդ թվում՝ շքամուտքերում, աշխատանքային տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից, բուժհաստատություններում, ուսումնական հաստատություններում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում եւ խաղային պուրակներում, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում (բացառությամբ այն հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ), բնության հատուկ պահպանվող տարածքներում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, hյուրանոցային տնտեսության օբյեկտների տարածքներում եւ այլն:

Տուգանքների առավելագույն շեմը 800 հազար դրամն է: Այդքան նախատեսված է ծխախոտային արտադրատեսակներ գովազդելու դեպքում: Տույժի կենթարկվի գովազդատուն: Տվյալ ապրանքի նմուշների անվճար իրացումը կպատժվի 100 հազար դրամի չափով:

Հասարակական տրանսպորտում ծխելու համար (բացառությամբ, ջրային եւ երկաթուղային տրանսպորտում այդ նպատակով առանձնացված հատուկ տարածքների), անձը կտուգանվի 50 հազար դրամով: Oդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների), ճոպանուղիների, երկաթուղու եւ մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների փակ տարածքներում, ուղեւորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, տրանսպորտի կանգառների ծածկերի տակ ծխելու համար նույնպես անձը կտուգանվի 50 հազար դրամով: Մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդն ընթացքի ժամանակ ծխելու համար կտուգանվի 10 հազար դրամով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար առավել մեծ տույժ կնախատեսվի՝ 50 հազար դրամ:  

Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով, այդ թվում՝ անչափահասներին վաճառելը: Զեղչ կիրառելն, օրենքի նախագծով, առավել ծանր «հանցանք» է համարվում եւ դրա համար նախատեսվող տույժը 200 հազար դրամ է: Նույնքան տուգանք կկիրառվի վաճառասրահներում դրանք ցուցադրելու համար:

Իսկ եթե վերը նշված տարածքներում ու շինություններում՝ առողջապահական ու կրթական հաստատություններ, աշխատանքային տարածքներ եւ այլն, խախտվեն ծխելն արգելող կանոնները, ապա ֆիզիկական անձանց դեպքում նախատեսվող տուգանքը 50 հազար դրամ է, պաշտոնատար անձանց դեպքում՝ 200 հազար:

aremnpress.am

 

 

 

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25

Նարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը

03.06.2026 21:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

03.06.2026 20:35

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղ

03.06.2026 19:58

Չկա՛ Նիկոլ՝ չկա՛ պրոբլեմ, չկա՛ պատերազմ, չկա՛ ճգնաժամ. ազատվենք «Ալիևի մարզպետից». Քոչարյան

03.06.2026 19:33

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարական դիրքը. Ռուբիո

03.06.2026 17:38