Բաքվի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու դեպքում կթուլանա Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա. Փորձագետ

25.05.2021 15:11
1083

Մեծ Բրիտանիան և Թուրքիան ամեն ինչ անելու են, որպեսզի խոչընդոտեն Ադրբեջանի անդամակցությանը ցանկացած վերպետական կառույցին ` թե ՀԱՊԿ-ին, թե ԵԱՏՄ-ին: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նշենք, որ այսօր Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլոր երկրների համար, այդ թվում նաև՝ Ադրբեջանի:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը ՀԱՊԿ-ին պետք է դիտարկել այդ երկրի ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակից Թուրքիայի, տնտեսական առումով վերադաս՝ Մեծ Բրիտանիայի՝ իր «Բրիթիշ Փեթրոլիումով» տեսանկյունից, քանի ադրբեջանական նավթի վաճառքի հիմնական տնօրինողը մեծ բրիտանական այդ ընկերությունն է: Փորձագետի խոսքով, եթե Բաքուն անդամակցի ՀԱՊԿ-ին, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա կթուլանա, իսկ փոխարենը կուժեղանա Ռուսաստանի և նրա դաշնակիցների ազդեցությունը:

«Որքանով է Ադրբեջանի այդ դաշնակիցներին ձեռնտու, որ Բաքուն դուրս գա Թուրքիայի ռազմական, տնտեսական, քաղաքական և Մեծ Բրիտանիայի տնտեսական վերահսկողությունից: Թուրքիային ու Մեծ Բրիտանիային ձեռնտու չէ, որ Ադրբեջանը ինտեգրվի մեկ այլ ռազմական բլոկի մեջ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրները ամեն ինչ անում են, որպեսզի Ադրբեջանը ինտեգրվի իրենց դաշինքում: Ուստի առնվազն այս երկու երկրները կխոչընդոտեն Ադրբեջանին ինտեգրվելու այլ դաշինքների մեջ՝ իրենց շահերից ելնելով»,- շեշտեց ռազմական փորձագետը:

Իսկ որքանով է Հայաստանին ձեռնտու Ադրբեջանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ դիտարկմանն ի պատասխան փորձագետը նշեց, որ այդ դաշինքի մեջ ինտեգրվելով, տեսականորեն Ադրբեջանը և Հայաստանը որոշ ժամանակ հետո դիվանագիտական հարաբերություններ կստեղծեն, որոշակի ստատուս-քվո է ստեղծվում նաև Հայաստանի և Ադրբեջանի առկա իրավիճակի հետ կապված, ինչպիսին կլինեն հարաբերությունները ռազմական բլոկում:

«Դա մի բլոկ է, որտեղ Հայաստանը ունի ձայնի իրավունք, կարևորագույն հարցերում բոլոր անդամներին տրված է նաև վետոյի իրավունք: Այսինքն՝ մեզ ձեռք է տալիս, որ Ադրբեջանը հայտնվի ընդհանուր խաղի կանոնների տիրույթում: Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ կան ըստ պայմանագրի և կանոնադրության առաջնահերթություններ, քո հարևանների հետ հարաբերություններում, ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններում և մեծ հաշվով ՀԱՊԿ-ի միջոցով լծակ է առաջանում: Եվ այդ լծակի գործիքակազմը գտնվում է նաև Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ձեռքում: Ես կարծում եմ, որ Հայաստանին ձեռնտու է որպեսզի Ադրբեջանը ամբողջովին չինտեգրվի Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Քանի որ մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է և մենք գիտենք, թե ինչպիսին է ՆԱՏՕ-ի անդամ երկրների վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ»,- շեշտել է փորձագետը:

Նրա արձանագրմամբ՝ Ռուսաստանի հանդեպ ՆԱՏՕ-ն ունի թշնամական վերաբերմունք: Այսպիսով, մեզ ձեռք չի տալիս, որ մեր հարևան պետությունը դառնա ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկի անդամ-երկիր: Մեզ առավել ձեռնտու, որպեսզի մեր հարևան երկիրը մեր ընդհանուր դաշտում հայտնվի և որի վրա ազդեցություն կունենա նաև ՀՀ-ն:

Նահապետյանի կարծիքով՝ ռազմավարական տեսանկյունից դա ՀՀ-ի ազգային-պետական շահերի ձեռնտու գործընթաց է:

«Ադրբեջանը իր համար արցախյան հիմնախնդրի հարցում ստացավ առավելագույնը, սակայն, այս պատերազմի արդյունքներից գոհ չէ Թուրքիան: Քանի որ Թուրքիայի նպատակը նրանում չէր, որ Ադրբեջանը հաղթի պատերազմում, այլ որ թուրքական զինուժը տարածաշրջանում ունենա կարգավիճակային ներկայացվածություն: Այսինքն՝ Թուրքիայի զինված ուժերը պետք է լինեին ամենուր ` Ադրբեջանում, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի կամ Արցախի գրավված տարածքներում, ընդ որում իրավականորեն ամրագրված կարգավիճակով: Թուրքիան ցանկանում էր Արցախի և Ադրբեջանի շփման գծում, որպեսզի ռուս խաղաղապահների հետ միասին լիներ նաև թուրքական ԶՈՒ-ն: Ռուսաստանը ամեն ինչ արեց, որպեսզի դա չլինի: Թուրքիան նաև ցանկանում է ռազմական բազաներ ունենալ Նախիջևանում և Ադրբեջանում:

Սա Ռուսաստանի համար մարտահրավեր է, քանի որ Մոսկվան շատ լավ հասկանում է, որ տնտեսական հարաբերություններ ստեղծել մի պետության հետ չի նշանակում, այդ պետությանը զիջել ազգային-պետական շահերի տեսանկյունից ռազմավարական լուրջ տարածքներ: Խոսքը Արցախի տարածքների մասին է: Այլ խոսքերով, Թուրքիան ամեն ինչ կանի, որ իրավական կերպով ամրապնդվի այդ տարածաշրջանում, իսկ Ռուսաստանը դրան կհակազդի: Ուստի Թուրքիան է շահագրգիռ, որ այս տարածքներում լարումներ առաջանան, որ չբացառվի ռազմական բախում և Անկարան կպարտադրի Ադրբեջանին իր ռազմական ներկայությունը:

Իսկ Ռուսաստանը Ադրբեջանի համար այլընտրանք է ստեղծում, առաջարկելով անդամակցել ՀԱՊԿ-ին: Եթե Ադրբեջանը անդամակցի ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, ապա Թուրքիան այլևս անելիք չի ունենա Հարավային Կովկասում և կթուլանա Մեծ Բրիտանիայի ազդեցությունը»,- եզրափակեց Նահապետյանը:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01