Նոր պահանջ Հայաստանին․ Ադրբեջանը հավակնում է երկաթուղու Մեղրիի հատվածին

29.01.2026 11:24
480

«Թրամփի ուղու» վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը միայն առաջին քայլն է, որին պետք է հաջորդեն մանրամասն բանակցություններ, հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։

«Ադրբեջանը պարտավոր է լինել այդ բանակցությունների լիիրավ մասնակից երկու ուղղությամբ՝ Հայաստանի կառավարության և ամերիկյան կողմի՝ թե՛ օպերատոր ընկերության, թե՛ ԱՄՆ կառավարության հետ։ Քննարկման հիմնական թեման պետք է լինի երկաթուղային հատվածի շահագործման կոնկրետ իրավական և տեխնիկական ռեժիմը», - ասել է նա։

Նրա խոսքով՝ կա մի հիմնարար իրավական խնդիր, որը արմատներ ունի խորհրդային անցյալում. երկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի կողմից, այլ ոչ թե ազգային ցանցի։ Սա հիմք է ստեղծում Ադրբեջանի կողմից այս ենթակառուցվածքի համար հատուկ կարգավիճակի հնարավոր հավակնությունների համար։

«Հաշվի առնելով, որ 1938 թվականին Հայաստանն իր երկաթուղիների վերահսկողությունը փոխանցեց Ռուսաստանին, անհրաժեշտ է իրավական պարզաբանում. արդյո՞ք այս փոխանցումը տարածվել է այն հատվածի վրա, որը փաստացի գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո: Հետևաբար, կառավարությունը և «Ադրբեջանական երկաթուղիները» պետք է խորհրդակցեն իրենց ռուս գործընկերների հետ՝ այս ակտիվի իրավական կարգավիճակը պարզաբանելու համար», - նշել է Մամեդյարովը:

Ասվածին հավելենք՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան ատյանները դեռևս չեն արձագանքել Ադրբեջանի վերոնշյալ հավակնությանը, որը, Էլմար Մամեդյարովից բացի, արտահայտել են Ադրբեջանի այլ ներկայացուցիչներ ևս։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22